Հոգեբուժարաններում մահացության դեպքերի 26%-ը սոմատիկ հիվանդություններից է. Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Հոգեբուժական հաստատություններում առաքելություն իրականացրած հասարակական դիտորդական խումբը Հոգեկան առողջության միջազգային օրվան՝ հոկտեմբերի 10-ին ընդառաջ կազմակերպել է քննարկում-մամուլի ասուլիս՝ «ՀՀ հոգեբուժական հաստատությունները նոր կորոնավիրուսային վարակի պայմաններում» թեմայով։

Խումբը տեղեկություններ հայտնեց հոգեբուժական հաստատություններում COVID-19-ին դիմակայելու հետ կապված խնդիրների և սոմատիկ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման վիճակի մասին:

«Զեկույցի միջոցով ներկայացրել ենք, թե ինչքանով է պետությունը COVID-19 համավարակի պայմաններում կարողացել ապահովել հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը:

Համավարակը լուրջ մարտահրավեր է, և առավել ծանր ազդեցություն թողնում է խոցելի խմբերի վրա, այդ թվում՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների վրա, հատկապես նրանց վրա, որոնք հոգեբուժական օգնություն են ստանում հոգեբուժարաններում»,- նշեց ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ խմբի կողմից ուսումնասիրությունները հնարավոր է եղել իրականացնել տարբեր աջակցությունների շնորհիվ, այդ թվում՝ նաև Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից, որի աջակցության ընդհանուր չափը կազմել է 3 մլն դրամ:

«Հայտնի փաստ է, և նաև միջազգային ուսումնասիրություններն են ցույց տալիս, որ հոգեբուժական հաստատություններում մահացություննների 26%-ը տեղի են ունենում հենց սոմատիկ հիվանդություններից, այսինքն՝ հոգեկան առողջական խնդիրներից մահացության դեպքեր չեն լինում,- ընդգծեց Սաքունցը:- Կորոնավիրուսի պայմաններում ինչպիսին է բժշկական աջակցության վիճակը եղել հոգեբուժական հաստատություններում սոմատիկ հիվանդությունների առումով, սա առանձնահատուկ թեմա է կորոնավիրուսի պայաններում, որն ուսումնասիրվել է և տրվել են գնահատականներ, զեկույցներ են ներկայացվել առողջապահության նախարարությանը՝ ակնկալելով փոփոխություններ կատարել արձանագրված խնդիրների վերաբերյալ»:

Մանրամասները՝ տեսանյութում: