Սա առաջին միջանցքն էր, որ տրվեց Ադրբեջանին. Աննա Գրիգորյանը՝ ՀՀ տարածքով Ադրբեջանի թռիչքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գորիս-Կապան ավտոճանապարհին մեր հայրենակիցները մոտ մեկ ժամ սպասում են մինչև ռուս սահմանապահը գալիս է և ուղեկցում այդ ճանապարհահատվածում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Այսինքն՝ մեր հայրենակիցները հատկապես եղանակային նման պայմաններում ստիպված են մեքենայի մեջ սպասել մինչև ռուս սահմանապահը կգա: Ադրբեջանցիներն ինտենսիվ և լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում: Նախորդ անգամ, երբ շինարարական աշխատանքներ իրականացրեցին, տեսանք, որ այնտեղ մաքսակետը հայտնվեց: Հիմա այս շինարարական աշխատանքները ի՞նչ նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ են իրենից ներկայացնում տեղյակ չենք»,- ասաց Աննա Գրիգորյանը:

Պատգամավորը նշեց, որ դա էր նպատակը, երբ հրավիրում էին համապատասխան գերատեսչության ղեկավարներին, որ գային ու պատասխաններ տային, սակայն իշխանական պատգամավորները խոչընդոտում են այդ հանդիպման կայացմանը:

«Ես կարող եմ ենթադրել, որ նրանք կա՛մ գաղտնի ինչ-որ պայմանավորվածություններ ունեն, որոնց մասին չեն ուզում բարձրաձայնել, կա՛մ էլ ուղղակի չեն տիրապետում»,-նշեց Աննա Գրիգորյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ մի շարք փաստեր խոսում են այն մասին, որ այս իշխանություններն արդեն բանավոր կերպով Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են Ադրբեջանին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Երբ Վահե Ղալումյանն ասում է, որ դա ադրբեջանական տարածք է, որևէ իրավական փաստաթուղթ չի կարող ցույց տալ, որի հիման վրա նա կարող է նման բան ասել: Նա չի կարող և որպես պետական պաշտոնյա չպետք է նման բան անի: Մի շարք փաստեր խոսում են այն մասին, որ դե ֆակտո այդ ճանապարհը տրված է Ադրբեջանին»,- նշեց Աննա Գրիգորյանը:

Պատգամավորն ասաց, որ երբ իրանական բեռնատար մեքենաները մտնում են Հայաստան, նրանց փաստաթղթերում կնիք է դրվում: Հետո գալիս են ու մեր մաքսատան աշխատակիցներն այդ ադրբեջանական կնիքի վրա են կնիք դնում:

«Փաստորեն դե ֆակտո ճանաչում են, որ ադրբեջանցիները այդ ճանապարհի կոնկրետ հատվածում հստակ լիազորություն ունեն: Բայց որևէ իրավական փաստաթուղթ այս առումով չկա»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհներին՝ Աննա Գրիգորյանը նշեց, որ Բարձրավանի, Շուռնուխի և Որոտանի հատվածում նորմալ ճանապարհ չկա: Գրունտային ճանապարհն էլ անտառածածկ տարածքում է լինելու և հարմար չի լինելու:

«Անթույլատրելի է կարծել, որ Գորիս-Կապան ճանապարհը կարող ենք ընդհանրապես հանձնել Ադրբեջանին, և այդ երեք գյուղերի հայրենակիցները լուրջ խնդիրների առջև են կանգնելու»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով դիտակմանը, որ «Ադրբեջանական ավիաուղիները» այսօրվանից՝ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթներն իրականացնելու համար՝ Աննա Գրիգորյանը նշեց. «Սա առաջին օդային միջանցքն էր, որ տրվեց Ադրբեջանին: Կարծում եմ այսօր Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ կհնչի այդ հարցը և կփորձեն հասկանալ, թե ինչ պայմանում է ստացվել, որ օդային միջանցք է տրամադրվում Ադրբեջանին: Այսինքն՝ Իրանը փակում է, իսկ Հայաստանը, որ բազմաթիվ խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, առանց դրանք լուծելու, տալիս է այդ օդային միջանցքը: Դա մեզ համար տրամաբանական չէ»:

Հարցին, թե ինչ հույսով է իրենց թիմը գնում իշխանափոխության օրակարգի հետևից, Աննա Գրիգորյանն ասաց, որ ունեն հստակ օրակարգ և իշխանափոխությունը պետք է անխուսափելի լինի:

«Փաստացի հիմք է պատրաստվում երկրի վերջնական կապիտուլյացիայի համար, ինչը մեզ համար անընդունելի է, և սրա դեմ պայքարելու ենք լինի դա խորհրդարանում, փողոցում, թե այլ հարթակում»,- նշեց Աննա Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: