Շուտով ձմեռ է, բայց բնակվելու տեղ չունենք. Հադրութից տեղահանված բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հադրութցիները կառավարության առջև բողոքի ակցիա են անում` նրանք պահանջում են լուծել ինչպես բնակարանային, այնպես էլ իրենց կարգավիճակի հարցը։

«45 օր առաջ նամակ ենք հանձնել կառավարությանը, բայց մինչև հիմա պատասխան չունենք, թե ինչ են մտածում Արցախից տեղահանված բնակիչների մասին, որոնք ՀՀ-ում են»,- նշեց հադրութցի տղամարդը:

«Մենք փաստացի տեղահանված ենք, ունենք ՀՀ անձնագիր, սակայն ՀՀ քաղաքացի չենք համարվում։ Ունենք պարտականություններ, սակայն որևէ իրավունք չունենք, այսինքն` չգիտենք, թե ինչ կարգավիճակ ունենք, ովքեր ենք։ Բացի այդ, շուտով ձմեռ է գալիս, և բնակարան տրամադրելու հարցում էլ որևէ տեղաշարժ չկա»,-ասաց տեղահանված հադրութցիներից մեկը։

Նա հավելեց` ՀՀ անձնագիր 90-ականների վերջին են ստացել, և հիմա որևէ հադրութցի չգիտի, թե ինչ է լինելու իր ճակատագիրը։

Հադրութցիները հայտնեցին` պատկան մարմինների շատ ներկայացուցիչների հետ են հանդիպել, սակայն իրենց խնդիրներն այդպես էլ լուծում չի ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում: