Սա Հայաստանի համար լուրջ հարված է. պաշտպանը՝ Արմեն Գևորգյանի ԵԽԽՎ նիստին չմասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ,  ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի գործի քննությունը։

Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նրա անձեռնմխելիության ճանաչման մասին միջնորդություն ներկայացրեց։

Փաստաբանը հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ լինելը ենթադրում է պատգամավորի անձեռնմխելիություն, իսկ անձեռնմխելիությունից զրկելու դեպքում պետք է նաև ԵԽԽՎ-ի համաձայնությունը։

«Անձեռնմխելիությունը բացարձակ է, մշտական և անժամկետ։ Այն կիրառվում է նաև պատգամավորի լիազորությունների դադարեցումից հետո»,- ընգծեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանն արգելել էր Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։

Փաստաբանը նկատեց, որ դատախազի հայտարարությունը տարօրինակ է․ Գևորգյանի անձեռնմխելիությունը որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ ճանաչված է Հայաստանի միջազգային պայմանագրով։ «Գևորգյանին արգելելով մեկնել Ստրասբուրգ՝ Դուք թույլ չտվեցիք ԵԽԽՎ-ում բարձրացնել գերիների հարցը և Հայաստանի շահերից բխող գործողությունները»,- ասաց փաստաբանը։ Լուսիեն Սահակյանը հավելեց, որ դա Հայաստանի համար լուրջ հարված է:

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ և այդ մասով նիստը շարունակվելու է։ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: