Կրակեցին, կպավ ողնաշարիս․ Հենրիկը վիրավորվել է զոհված հրամանատարի դին խրամատից դուրս բերելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

20-ամյա Հենրիկ Նիկողոսյանը 1 տարի 3 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սեպտեմբերի 27-ին սովորականի պես արթնացել են, բայց ճաշարան գնալիս անսովոր ձայներ լսել։ Սկզբում չեն էլ պատկերացրել, թե ինչ է կատարվում։

«Լուսամուտից նայում ենք դուրս ու տեսնում, որ ռմբակոծում են տները, խաղաղ բնակչությանը, և այդ ժամանակ արդեն տագնապով դուրս ենք գալիս, գնում մարտական դիրքեր»,- պատմում է զրուցակիցս։

Հենրիկը ծառայել է Հադրութում, մարտական գործողությունների ժամանակ էլ այնտեղ է եղել․ հետախուզական դասակի դիպուկահար էր։ Հրազենային վնասվածք է ստացել պատերազմի 3-րդ օրը՝ զոհված հրամանատարի դին խրամատից դուրս բերելիս։  

«Կողքի խրամատ մտանք, որ կարողանանք հանել, չթողենք այդտեղ, ու վերադառնալիս, որ արդեն պետք է մտնեի կողքի խրամատ, կրակում են ողնաշարիս»,- ասում է Հենրիկը։

Ողնաշարի  ծանր վնասվածք ստացած Հենրիկին օգնել են սպաները։ Ստեփանակերտի հոսպիտալում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Երևան ու վիրահատել։ Դրանից հետո տեղափոխվել է «Զինվորի տուն վերականգնողական կենտրոն»։ Ասում է՝ հիմա ամեն բան կարողանում է ինքնուրույն անել։

Հենրիկի բանակային ընկերներից երկուսը զոհվել են 44-օրյա պատերազմում․ ասում է՝ նրանք իսկական մարտական ընկերներ էին․ շուրջ մեկ տարի միասին ծառայել են ու դիրքեր պահել։

Պատերազմից արդեն մեկ տարի անց Հենրիկը միայն մի բանի համար է ափսոսում․ «Շատ երկար չեմ եղել կռվի մեջ, ընդամենը 3 օր։ Ուղղակի ափսոսում եմ,  գոնե մի քիչ շատ կռվեի»։

Հենրիկն ապագայից չի սիրում խոսել, ասում է՝ կապրենք, կտեսնենք։ 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի կռիվ մղած Հենրիկը հիմա էլ պայքարում է հանուն առողջության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան