Պատրաստ չեմ Ձեր հարցին պատասխանել. Քոչարյանը` ՌԴ-ի հետ միութենական պետություն ստեղծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Ընդդիմության որոշ գործիչներ, ուժեր, պատերազմական ծանր վիճակից դուրս գալու տարբերակ առաջարկում էին Ռուսաստանի հետ միութենական տարբերակ ստեղծելու գաղափարը: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին, արդյո՞ք այս տարբերակը Ձեզ համար քննարկման ենթակա է, թե՞ ամեն դեպքում Հայաստաի անկախությունը Ձեզ համար բացարձակ, անսակարկելի արժեք է. այսօր՝ հոկտեմբերի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ պատրաստ չէ պատասխանել:

«Ես նախագահ էի 10 տարի: Այդ ժամանակ ձևավորվեց Ռուսաստանի Դաշնություն-Բելառուս միութենական պետությունը: Նման հարց երբեք չի քննարկվել: Այն, ինչ տեսնում եմ  հիմա, հարցեր է առաջացնում: Այս տեմպերով արդյո՞ք մենք ունենք բավարար ռեսուրսներ պետականաշինության համար: Հիմա ես պատրաստ չեմ միանշանակ պատասխան տալ: Մեր պետականությանը սպառնացող վտանգների վերլուծություն է անհրաժեշտ:

Անվտանգության տեսանկյունից` ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ գուցե ավելի լայն ձևաչափի կարիք կա»,- ասաց նախկին նախագահը:

Նա ընդգծեց, որ ՀԱՊԿ-ը, ըստ էության, մեզ չպաշտպանեց: «Փաստացի Ադրբեջանն դրա անդամների հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քան մենք: Հայաստանը պետք է հարաբերություններն այլ հարթություն տեղափոխեր: Երբ ես նախագահ էի, չլսված բան էր, որ Բելառուսը որևէ միջազգային ատյանում մեր դեմ քվեարկեր, թե ինչու այսպես եղավ, չգիտեմ»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: