Աննախադեպ դրական զարգացում է Մինսկի խմբի այցը Արցախ՝ պատերազմից հետո․ սա բխում է ՀՀ-ի շահերից․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.06.2026 | 00:29
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը
05.06.2026 | 00:22
Էս մարդիկ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա ՌԴ խաղաղապահներին գնահատական չեն տվել․ Փաշինյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Պարո՛ն Մեհրաբյան, այսօր հայտնի դարձավ, որ Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահները Երևանի և Բաքվի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղ աշխատանքային ուղևորությունների վերսկսումը։ Կար տեղեկություն՝ Ադրբեջանը պահանջում է, որ Աղդամով այցելեն համանախագահները ԼՂ, ՀՀ-ն՝ Լաչինով։ Ինչպե՞ս եք գնահատում այս համաձայնությունը, որը չէր կայացվում պատերազմից ի վեր, հատկապես, որ Ադրբեջանի հռետորաբանությունն էր այլ, թե հակամարտությունը լուծված է և այլ կոշտ որակումներ։

Այս զարգացումները, որի ականատեսն ենք մենք, աննախադեպ են հետպատերազմյան շրջանում։ Ինքնին փաստը, որ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի ապարատի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, արդեն վկայում է այն մասին, որ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի ակտիվացման վերաբերյալ որոշակի ջանքեր են գործադրվում ԱՄՆ-ի կողմից, և դատելով արդյունքներից, որոնց մասին բարձրաձայնում է Սերգեյ Լավրովը, կարելի է պնդել, որ ԱՄՆ-ն բավականին համոզիչ փաստարկներ է ներկայացրել և համանախագահներին բերել կոնսենսուսի այս հարցում։ Այս գործընթացները միանշանակորեն բխում են ազգային անվտանգության արմատական շահերից։ Բառացիորեն մեկ օր առաջ Ալիևն ուղերձ հղեց իր ժողովրդին, թե հարցը լուծված է, չկա Լեռնային Ղարաբաղ անվանումով սուբյեկտ, իսկ մինչ այդ նաև միջազգային հանրությանն էր դիմում, որ չօգտագործեն Լեռնային Ղարաբաղ անվանումը և այլն։ Այդ ամենը մնացին օդում, դրանք օդ կրակոցներ են։

-Այո՛, կարևոր է այս գործընթացը, նաև՝ Լեռնային Ղարաբաղ համանախագահների սպասվող այցը, գուցե՝ դա ԼՂ-ի սուբյեկտայնությունն է ընդգծում։ Բայց կարևոր չէ՞ նաև այն օրակարգը, որոնց շուրջ պետք է խոսակցություն ընթանա։ 

-Գիտեք՝ ինչ, այս ամենն աստիճանական գործընթաց է։

Ինչպե՞ս է հնարավոր պատերազմում հաղթած Ադրբեջանին հարկադրել գալ բանակցության՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ։

-Երբ Ալիևը նման կոշտ շեշտադրումներով ուղերձներ է հղում թե՛ իր ժողովրդին, թե՛ միջազգային գործընկերներին, և ժամեր անց ստանում է նման որոշում, սա շատ բանի մասին է վկայում։ Դրան գումարած՝ զուգահեռ նաև այլ պրոցես է ընթանում՝ ԵԽԽՎ-ում, որին անդամակցում են Ադրբեջանը և Թուրքիան։ Խոսքն օրերս ընդունված բանաձևի մասին է, որը չի կարելի համարել 100 տոկոսանոց մեր ուզածը, և մանկամտություն է մտածել՝ ինչ ուզենայինք, ԵԽԽՎ-ն պետք է մեզ մատուցեր, բայց ուշագրավ է մեկ բան, որ Թուրքիան և Ադրբեջանը դեմ են քվեարկել այդ բանաձևին, մինչդեռ ՀՀ-ն կողմ է քվեարկել, համահունչ դիրքորոշում է որդեգրել համաեվրոպական կոնսենսուսային դիրքորոշմանը։

Շատ կարևոր է, որ պաշտոնական Երևանը միջազգային հանրության հետ շփվում է իր՝ միջազգային լեզվով։ Չափազանց կարևոր է, որ Մոսկվան մեկ տարվա անհաջող փորձերից հետո ուզում էր միանձնյա այս ամենը կառավարել, բայց, այնուամենայնիվ, այսքան խնդիրներ ունենալով միջազգային հանրության հետ՝ այս հարցում եկավ համահունչ կարծիքի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ։ Սա միանշանակորեն դրական է Հայաստանի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան