Ես փորձում էի հորդորել դատարանին՝ չշարունակել մեր իրավունքների խախտումը․ Արմեն Գևորգյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

«Ես փորձում էի հորդորել դատարանին՝ չշարունակել մեր իրավունքների խախտումը… 25 տարվա փաստաբանական գործունեության մեջ առաջին անգամ են ինձնից խոսափող խլում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ մեկնաբանելով դատարանի հետաձգված նիստը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով։

«Ակնհայտ է, որ դատարանը հատուկ վերաբերմունք ունի։ Բոլորս գիտենք, որ դատավարությունը քաղաքական է, բայց դատարանը հատուկ վերաբերմունք ունի Արմեն Գևորգյանի հանդեպ»,- նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ իրավական գործընթացի պատճառով, որտեղ թե՛ ինքը՝ դատավորն է հանդես գալիս, թե՛ հիմա արդեն Գևորգյանի նախկին փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավորին չի հաջողվում մնալ պրոֆեսիոնալ բարձրության վրա։

Խոսելով մեկ շաբաթ դատավարությունը հետաձգելու մասին՝ փաստաբանը նշեց, որ չի պատկերացնում մեկին, ով մեկ շաբաթում  կարող է ծանոթանալ գործի ավելի քան 80 հատորին։ «Ակնհայտ է, որ հաջորդ նիստը չի կարող տեղի ունենալ, որովհետև փաստաբանը ծանոթացած չի լինի գործի նյութերին։ Ակնհայտ է նաև, որ դատարանն իր գրաֆիկն ունի և ցանկանում է ընթանալ իր գրաֆիկով՝ անկախ այն բանից, թե ում իրավունքները և որքանով կխախտի, դա նրան չի հետաքրքրում։ Բայց մենք համաձայն չենք։ Ես չեմ կարող թույլ տալ, որ խախտվեն իմ պաշտպանյալի իրավունքները և իմ իրավունքները նույնպես։ Ոչ մի փաստաբան չի կարող լռել իրավունքների նման խախտման դեպքում»,- ընդգծեց փաստաբանը։

Նա հավելեց, որ տարօրինակ է նաև մեղադրող դատախազների վարքագիծը:

Մանրամասները՝ տեսանյութում: