Դատարանը խոչընդոտ չի տեսնում. Լուսինե Սահակյանն Արմեն Գևորգյանի պաշտպան ներգրավվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
28.09.2021 | 13:55Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Արմեն Գևորգյանը նոր պաշտպան ունի. նրա շահերը դատարանում կպաշտպանի Լուսինե Սահակյանը։ Նախորդ նիստում Էրիկ Ալեքսանյանը հայտարարել էր, որ այս գործով հրաժարվում է պաշտպանել Արմեն Գևորգյանի շահերը։
Դատավորն ասաց, թե որևէ խոչընդոտ չի տեսնում սույն քրեական գործով Լուսինե Սահակյանի մասնակցության համար՝ որպես Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան։