Կարեն Կարապետյանն արդեն երկրորդ անգամ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին մեղադրում է բիզնեսի կայացմանը խանգարելու մեջ. «Ժողովուրդ»

Լուրեր

18.03.2026 | 22:06
Թրամփը կարծում է, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունը նպատակահարմար է թողնել «այն օգտագործող երկրներին»
18.03.2026 | 21:54
Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին․ Մերց
18.03.2026 | 21:30
Առաջարկում եմ ժողովրդավարական ընդդիմությանը սկսել բանակցություն համախմբման նպատակով. Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 21:16
Իսրայելը հայտնել է Բեն-Գուրիոն օդանավակայանում ինքնաթիռների վնասման մասին
18.03.2026 | 21:00
«Ունենք 2 հայ վիրավոր, մեկը փոքրիկ երեխա է»․ ինչ է կատարվում Իրանի ու Իսրայելի հայաշատ քաղաքներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:52
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.03.2026 | 20:42
Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ
18.03.2026 | 20:30
ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզայի ազատականացման երկխոսություն է վարում․ կարծում եմ՝ երկար չի տևի գործընթացը․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 20:21
Գլխուղեղի աջակողմյա կաթվածով կալանավորը երկրորդ կաթվածն է ստացել
18.03.2026 | 20:05
Իրանի նախագահը հաստատել է հետախուզության նախարարի մահը
18.03.2026 | 19:52
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած
18.03.2026 | 19:37
Ադրբեջանում շիա մահմեդականներ են ձերբակալվել՝ մինչ իշխանությունները խստացնում են դպրոցներում հիջաբ կրելու դեմ պայքարը
18.03.2026 | 19:22
Իրանը սպառնում է Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ակտիվներին՝ իր գազի հանքավայրի վրա հարձակումից հետո
18.03.2026 | 19:11
Միրզոյանը և Օմանի ներդրումային մարմնի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրի միջև ուղիղ չվերթերի հաստատման շուրջ
18.03.2026 | 19:02
ՄԻՊ ներկայացուցիչները չնախատեսված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

Վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ ամբիոնից երեկ անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հասցեին: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրել է Կարապետյանի` 2017թ. դեկտեմբերի 27-ի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, թե ապագա վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար է ազդում նաեւ բիզնեսի վրա: Հիմա ի՞նչ կարծիքի եք՝ հարցին Կարեն Կարապետյանը վերահաստատել է մի քանի ամիս առաջ արած հայտարարությունը` ասելով. «Ես ընդունում եմ փաստը, որ մարդիկ կան, բիզնես կա, որը դրա վրա արձագանքում ա: Ես ասել եմ, որ դա այդպես է: Եվ լիքը մարդ կա, որ դրան արձագանքում է»:

Փաստորեն, Կարեն Կարապետյանն արդեն երկրորդ անգամ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին մեղադրում է բիզնեսի կայացմանը խանգարելու մեջ: Ի վերջո, ապագա վարչապետի թեկնածուին որոշելու է իշխող ՀՀԿ-ն, որը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն: Բայց հետաքրքիրն այն է, որ Կարեն Կարապետյանն էլ նույն այդ ՀՀԿ-ում ամենավերջին դեմքը չէ. նա այդ կուսակցության առաջին փոխնախագահն է, հետեւաբար ինքն էլ անմասն չէ այդ գործընթացներից:

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: