ԱԱԾ-ն թմրամիջոցի խոշոր մաքսանենգության դեպք է կանխել 

Լուրեր

16.06.2026 | 12:45
«Արարատցեմենտ»-ում ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել․ Դատախազությունը դիմել է Կառավարությանը
16.06.2026 | 12:40
Հայտնի են հայկական ակումբների հավանական մրցակիցները եվրագավաթներում․ վիճակահանությունն այսօր է
16.06.2026 | 12:36
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.06.2026 | 12:31
Լեհաստանում սպանվել է ռուս նկարիչ, քաղաքական էմիգրանտ Սեմյոն Սկրեպեցկին
16.06.2026 | 12:25
Որ դեպքում կավելանա անապահովության նպաստի չափը․ հուլիսի 1-ից գնահատման նոր համակարգ կգործի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 12:17
ԵՄ-ն բացել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ Միությանն անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը
16.06.2026 | 12:10
Փամբակ գետում շարունակում են փնտրել անչափահաս քույրերին // Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ նիստը․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 12:04
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
16.06.2026 | 12:02
Ո՞ւր է մեր ընդդիմությունը, ինչո՞ւ հարցեր չեն ուղղում․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 11:55
Արաս Օզբիլիզը՝ «Ուրարտու-2»-ի գլխավոր մարզիչ
16.06.2026 | 11:44
ԱԲ-ն դրական ազդեցություն է ունենալու ՀՆԱ-ի վրա. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 11:37
Դիմելու ենք ՍԴ. Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 11:33
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.06.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը ստորագրվել է, տեքստը շուտով կհրապարակվի
16.06.2026 | 11:27
«Ներքին կարգով հրահանգ կա, որ աջակցենք»․ «Բանի՞ն՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՀԿԿ-ը նոր ձայնագրությունը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ, կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ներկրման հերթական դեպքը` խափանելով ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգության առավել վտանգավորություն ներկայացնող կայուն ուղի:

 ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հե­տախուզական միջոցա­ռումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Լ.Ս.-ն Մեղրիի հատվածում մոտեցել է հայ-իրանական սահմանագծին և հայկական կողմում իրեն նախապես սպասող ՀՀ քաղաքացիներ Գ.Հ.-ի և Է.Հ.-ի ուղղությամբ` ինժեներա-տեխնիկական կառույցների փշալարերի վրայով, նետել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցով 2 փաթեթ: Փաթեթները վերցնելով՝ ՀՀ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով փորձել են դրանք տեղափոխել, սակայն  բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգություն») և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով («Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով»), նշված ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են:

Ըստ օպերատիվ աղբյուրների` հայտնաբերված «ափիոն» տեսակի թմրամիջոցի արժեքը «սև շուկայում» կարող է կազմել շուրջ 70 մլն դրամ։

Ընթանում է նախաքննություն։