ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Սա փոքր մարդկանց և մեծ իրադարձությունների ժամանակաշրջան է, հոգեբանորեն անպատրաստ էինք այսօրվան. Աշոտ Աղաբաբյան

Լուրեր

13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
13.05.2026 | 16:10
Հայաստանն ու Թուրքիան անցնում են ուղիղ առևտրի․ ներմուծումը հնարավոր կլինի առանց միջնորդների․ ՊԵԿ
13.05.2026 | 16:00
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
13.05.2026 | 15:51
Դավիթ Բալայանը տարեց քույրերի սպանության համար ցմահ դատապարտվածին ազատել է պատիժը 12 տարի կրելուց հետո
13.05.2026 | 15:40
Օգնյեն Չանչարևիչն ուշագրավ դրվագ է վերհիշել Թուրքիայի հավաքականի դեմ արտագնա խաղից
13.05.2026 | 15:30
Skolkovo-ի 70-ից ավելի գործարարներ Երևանում են․ Big Projects-ը բիզնես կրթությունը բերում է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 15:19
Դասաժամերը կրճատել են՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու համար․ ԿԳՄՍՆ-ն քննություն կանցկացնի
13.05.2026 | 15:10
Փաշինյանը՝ ֆորպոստ չլինելու մասին // ՀԱԷԿ-ի ներդրումային ծրագիրը հաստատվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Սա փոքր մարդկանց և մեծ իրադարձությունների ժամանակաշրջան է: Երեսուն տարի հաղթածի հոգեբանությամբ ապրած մի ամբողջ ժողովուրդ կորստի ծանր զգացողություն է ապրում, հոգեբանորեն անպատրաստ էր այսօր ստեղծված իրավիճակին»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում գրող Աշոտ Աղաբաբյանը:

Խորհրդային հետախույզ Իվան Աղայանցի մասին վեպի հեղինակը նշում է, որ իր ստեղծագործության մեջ տրված է ցանկացած պատերազմում չպարտվելու բանաձևը. «44-օրյա պատերազմում հաղթեց նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետախուզությունը: Եթե դու չունես հետախուզություն, հաշմանդամ պետություն ես, կնշանակի` չունես աչք ու ականջ, հետևաբար չես կարող հաղթող լինել»:

Գրողի կարծիքով` այսօր Հայաստանը ճգնաժամից կհանի գիշեր-ցերեկ տարվող համակարգված աշխատանքը: Նա վստահ է` կարելի է շտկել կատարվածը, հետ բերել կորուստները, եթե լինի ցանկություն և չլինեն խանգարողներ.

«Հարկավոր է վերջ տալ ցայտնոտին, բայց չի կարելի ձևացնել, թե ամեն բան նորմալ է: Եթե մառանում կատու չկա, մկները երես են առնում: Հիմա մեր մառանում կատուն իր տեղում չէ, մկներն էլ ակտիվացել են. այդպես հարց չի լուծվի: Նայում եմ խորհրդարանին` համախմբման հույսի նշույլ անգամ չկա, ոչ ոք չի ուզում մի ոտնաչափ զիջել դիմացինին: Հանդուրժողականությունը կփրկի մեզ»:

Աշոտ Աղաբաբյանն անդրադառնում է նաև ստեղծված իրավիճակում մտավորականների կեցվածքին.

«Ցավոք, մեր մտավորականությունը համախմբվում է միայն ինչ-որ նամակի տակ ստորագրելու, հետո դրանից հրաժարվելու համար: Ցանկալի է, որ որևէ հարցի շուրջ մտավորականը բարձրաձայնի իր խոսքը, բայց գործով պետք է զբաղվի տվյալ ոլորտի պրոֆեսիոնալը»:

Մանրամասները` տեսանյութում:
Աննա Բաբաջանյան