ՀՀ-ն «անիծյալ սեպ» է կոչվում թուրքական քաղաքականության մեջ, Թուրքիան կուզի այդ սեպը վերացնել. Ռուբեն Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում՝ ZIL-ը՝ նվեր․  ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի տաղավարում զրուցել ենք թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ

Պարո՛ն Մելքոնյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է Թուրքիայից դրական ազդակների մասին։ Դուք ի՞նչ ազդակներ եք տեսնում որպես թուրքագետ։

-Որևէ դրական ազդակ չեմ տեսնում, և ոչ միայն ես, այլև ոլորտում հայտնի, ակտիվ այլ թուրքագետներ ևս։ Եվ սա օբյեկտիվ իրականություն է։ Ստացվել է, փաստորեն, մի իրավիճակ, երբ իշխանությունը և մասնագիտական շրջանակները հակադիր կարծիքներ ունեն, որովհետև մեզ համար որևէ վիզուալ փոփոխություն անգամ չկա։ Ավելին ասեմ, ոչ միայն Փաշինյանը, այլև այդ թիմից տարբեր ներկայացուցիչներ խոսել են Թուրքիայի ինչ-որ տոնայնության փոփոխության մասին։ Ես պետք է իրենց հիասթափեցնեմ և որպես մասնագետ պնդեմ, որ ո՛չ հռետորաբանության մեջ, ո՛չ քայլերում, ո՛չ քողարկված ու բացահայտ իրենց քաղաքականության մեջ փոփոխություն չկա։

Դուք նշեցիք երեք նախապայման կամ պայման։ Դրանից անդին ռազմավարական պլանում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի նպատակներն ո՞ւր են հասնում։

-Տեսեք, գուցե իմ ասածը կհնչի վատատեսական, գուցե ապոկալիպտիկ։ Բայց վերջնական նպատակը, ես կարծում եմ, Հայաստանի սուբյեկտայնության զրոյացումն է կամ նույնիսկ Հայաստան պետության չգոյությունը։ Տարբեր թուրքական ծրագրերում, տարբեր տարիների քարտեզներում այդ գաղափարը չի էլ թաքցվել։ Երբ Հայաստանը ստեղծվել է անցյալ դարի սկզբներին, Թուրքիան այն ընկալել է որպես ժամանակավոր պետություն, այսինքն՝ մի պետություն, որ պետք է ժամանակի ընթացքում վերանա, տարրալուծվի, և իրենց նպատակների համար ճանապարհ բացվի։

Եվ եթե նայենք քարտեզը, Հայաստանն, իրոք, սեպ է՝ խրված Թուրքիայի և թյուրքական ամբողջ աշխարհի մեջ։ Եվ պատահական չէ, որ Հայաստանը թուրքական քաղաքագիտական, քաղաքական տերմինալոգիայում անվանում են «անիծյալ սեպ»։ Այսինքն՝ նպատակն այդ սեպի վերացումն է, թուրքական ճանապարհի կամ երակի ստեղծումը, մանավանդ, երբ ֆիքսում ենք, որ Թուրքիան ամենևին չի հրաժարվել իր պանթյուրքիստական, թյուրքական միություն և թյուրքական ՆԱՏՕ ստեղծելու գաղափարից, և Հայաստանն այնտեղ խոչընդոտ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան