Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը

Լուրեր

18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Բոլորը

Աբխազիայի խորհրդարանի պատգամավորներն արտահերթ նիստում ընդունել են հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը, որն ընդդիմության հետ համաձայնությամբ լքել է պաշտոնը։ «Կողմ» է քվեարկել 28, «դեմ»՝ 1 պատգամավոր։ Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գործող փոխնախագահ Բադրա Գունբան, գրում է RESPUBLICA-ն։

Քվեարկությունը եղել է փակ, գաղտնի։ Նիստին ներկա են եղել 35 պատգամավորներից 31-ը, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Ասլան Բժանիան Աբխազիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի ապրիլից՝ փոխարինելով Ռաուլ Խաջիմբային, որը հրաժարական էր տվել բողոքի ցույցերից հետո։

Նախօրեին տեղի ունեցած իշխանության և ընդդիմության բանակցությունների արդյունքներով Ասլան Բժանիան հայտարարել է հրաժարականի մասին՝ «երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար»։ Ձեռք բերված պայմանավորվածության պայմանների համաձայն՝ ընդդիմությունն այժմ պետք է ազատի անցած շաբաթվա բողոքի ցույցերի արդյունքում գրավված բոլոր կառավարական շենքերը։

Հրաժարականի մասին հայտարարել է նաև չճանաչված հանրապետության վարչապետ Ալեքսանդր Անկվաբը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի