Ուհանի լաբորատորիայի գիտնականները ցանկանում էին չղջիկներին կորոնավիրուսով վարակել դեռևս 2018-ին․ The Telegraph

Լուրեր

30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
30.07.2026 | 17:32
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
30.07.2026 | 17:30
Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի հայտարարությանը․ Դրմեյանը պնդում է՝ իր դեմ գործընթացը քաղաքական է
30.07.2026 | 17:23
Ջանես Նազարյանն ու Բաքվում մեդալ նվաճած մյուս հայ ըմբիշները վերադարձել են հայրենիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 17:16
«Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր»․ տնից հեռացած 14-ամյա Վահեին գտել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 17:12
ՌԴ-ում Պավել Դուրովը ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում
30.07.2026 | 17:09
Իրանը հայտնել է ԱՄՆ հարվածներից ԻՀՊԿ-ի 3 անդամների զոհվելու և Հորդանանում երեք F-35 ոչնչացնելու մասին
30.07.2026 | 17:00
Օգոստոսի 8-ի տարեդարձն է, ինչի՞ ֆիլմ չենք նկարում. խնդիր եմ դնում, որ դա անեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 16:54
Դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
30.07.2026 | 16:42
Ուկրաինական ԱԹՍ-ները մեկ օրվա ընթացքում Wildberries-ի երրորդ պահեստի վրա են հարձակվել
30.07.2026 | 16:33
ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման
30.07.2026 | 16:25
ԵՄ-ն ՀՀ-ից կպահանջի՞ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել․ Եվրահանձնաժողովի խոսնակի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 16:20
ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը
30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
Բոլորը

Չինական Ուհան քաղաքի գիտնականները, որտեղ գրանցվել է COVID-19-ի առաջին բռնկումը, նախատեսում էին քարանձավաբնակ չղջիկներին կորոնավիրուսով վարակել դեռևս 2018 թվականին։ Նման պնդմամբ է հանդես եկել The Telegraph պարբերականը՝ վկայակոչելով հետազոտությունների մասին ուսումնասիրված փաստաթղթերը:

Ըստ պարբերականի՝ գիտնականները ծրագրի համար 14 միլիոն դոլարի հարցում են ներկայացրել կառավարությանը COVID-19-ի բռնկման մասին պաշտոնական հաղորդագրություններից առնվազն 18 ամիս առաջ: Ենթադրաբար, Ուհանի գիտնականները մտադիր էին մոդիֆիկացված օդակաթիլային կորոնավիրուսներ մտցնել Չինաստանում չղջիկների բնակավայրեր, որպեսզի դրանով պաշտպանեն կենդանիներին այնպիսի հիվանդություններից, որոնք կարող են փոխանցվել մարդկանց։

Գիտնականները ցանկացել են կենդանիների մաշկի միջոցով ներարկել կորոնավիրուսների նանոմասնիկներ, որոնք «պարունակում են նոր քիմերային սպիտակուցներ»: Նախատեսվում էր դա անել չինական Յունան նահանգի քարանձավներում: Նաև առաջարկվել է ստեղծել քիմերային վիրուսներ, որոնք կլինեն գենետիկորեն ձևափոխված՝ մարդկանց ավելի թեթև վարակման համար: Ուհանի գիտնականները նաև ցանկանում էին փորձել փոփոխություններ մտցնել չղջիկների կորոնավիրուսի մեջ, որպեսզի վիրուսն ավելի հեշտ փոխանցվի մարդու բջիջներին, հավելում է թերթը՝ վկայակոչելով փաստաթղթերը:

Չինացի գիտնականներին մերժել են նման նախագծի ֆինանսավորումը, քանի որ այն «կարող է վտանգի տակ դնել տեղի բնակիչներին», չնայած այն հանգամանքին, որ գիտնականները խոստացել էին կրթաճանաչողական միջոցառումներ անցկացնել իրենց աշխատանքի վերաբերյալ, որպեսզի բնակչությունը հասկանար, թե ինչ է կատարվում։

Պարբերականը նշում է, որ փաստաթղթերի համաձայն՝ նման հետազոտությանը կարող էին մասնակցել բրիտանա- ամերիկյան փորձագետ Փիթեր Դասզակը, ինչպես նաև Ուհանի առաջատար վիրուսաբան Շի Չժենլին։

Հավելենք, որ Չինաստանը բազմիցս հերքել է Ուհանի լաբորատորիայում COVID-19 վիրուսի ծագման մասին տեսությունը։

Տաթև Ֆռանգյան