Պահանջում ենք մեզ ներկայացնել կայանալիք միջոցառման ծրագիրը․ զոհված զինծառայողի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զոհված զինծառայողների հարազատները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին կայանալիք «գունագեղ» միջոցառման։

«Պահանջում ենք մեզ ներկայացնել սեպտեմբերի 21-ին կայանալիք միջոցառման ծրագիրը»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Վահե Եղիկյանի հայրը:

«Թող նշեն Անկախության տոնը, չնայած ես չեմ համարում, որ այսօր անկախ ենք, անկախությունից մնացել է որոշ մասնիկ՝ մեր տղաների շնորհիվ, որոնք այսօր Եռաբլուրում են, զոհվել են հայրենիքի համար: Եթե նրանց հարգանքի տուրք պետք է մատուցեն տոնախմբությամբ, դա աբսուրդ է: Մենք պահանջում ենք, որ բավարարվեն միայն հայրենասիրական ու դասական երաժշտությամբ, քեֆ-ուրախություն, հռավառություն չլինի»:

Զոհված զինծառայողի հայրը նաև ընդգծեց, որ ավելի ճիշտ կլիներ, եթե տոնախմբության համար նախատեսված գումարներն ավելի նպատակային ծախսվեին. «Ճանաչում եմ շատ տղաների, որ ծառայել են իմ տղայի, նրա ընկերների հետ, մեկը վիրավոր է, մեկը հաշմանդամ է, թող այդ ֆինանսներն ուղղեին վերականգնողական կենտրոններին, այս տղաներին ուղարկեին արտասահման պրոթեզավորման»:

Մանրամասները՝ տեսանյութում: