ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները ստացել են գյուրզայի խայթոցների դեմ հակաթույն. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից:

«Գրանցումից հետո այս հակաթույնը կարող է ներկայանալ ներքին և արտաքին շուկա: Այն իր էֆեկտիվությամբ չի զիջում շուկայում առկա միջազգային արտադրողների դեղորայքին»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:

Նա նաև նշեց, հետազոտությունների արդյունքում պարզել են, որ գյուրզայի թույնը դրսևորում է յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ: «Տարածաշրջանում բնակվող գյուրզայի ենթատեսակն իր թույնի բաղադրության մեջ պարունակում է օբտուստատին ցածրամոլեկուլյար սպիտակուցը, որն ի վիճակի է կանգնեցնել ուռուցքի աճը՝ խախտելով մետաստազների բջիջների կապը միմյանց հետ: Այս թույնը դրսևորում է յուրահատուկ հակաքաղցկեղային և հականեյրոդեգեներատիվ հատկություններ, ինչը կարող է հիմք հանդիսանալ նոր տեսակի դեղորայքների մշակման համար»,- ասաց Նաիրա Այվազյանը:

Հետազոտություններում ներգրավված գիտնականների մեծ մասը երիտասարդ մասնագետներ և հայցորդներ են: Աշխատանքներում ներգրավվել են նաև Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողներ:

Գիտական արդյունքներն ստացվել են ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում գործող բազային թեմայի շրջանակներում, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինասավորված 18T-1F224 «MACROVIPERA LEBETINA OBTUSA թույնի դեմ սիճուկի ստացումը խոյերի իմունիզացիայի միջոցով» թեմատիկ ծրագրի (ղեկ. Նաիրա Այվազյան), գիտության կոմիտեի Հայ-բելառուսական համատեղ դրամաշնորհային՝ «Macrovipera lebetina obtusa գյուրզայի թույնի А2 ֆոսֆոլիպազների և դեզինտեգրինների կառուցվածքա-ֆունկցիոնալ հետազոտությունները» ArmBel-Ap18_1f-4 (ղեկ. Գայանե Կիրակոսյան) ծրագրի և ANSEF-ի (ԱՄՆ) biochem-5308 «Macrovipera lebetina obtusa օձի թույնի ֆոսֆոլիպազ A2-ի ազդեցությունը քաղցկեղային բջիջների վրա» (ղեկ. Նարինե Ղազարյան) դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ:


Արդյունքների մասին գիտական հոդվածներ են հրապարակվել հեղինակավոր գիտական հանդեսներում, մասնավորապես՝ Journal of Membrane Biolology, Journal of Venom Research, Journal of Biotechnology, Molecular Biology և այլն:

«Մեզ հետ կապ է հաստատել առավել խոշոր INOSAN ֆրանսիական հակաթույնի արտադրողը՝ խնդրելով ստուգել նաև իրենց արտադրանքի ակտիվությունը մեր էնդեմիկ օձատեսակների թույնի դեմ: Ռուսաստանյան գիտաժողովներն էլ հիմք են հանդիսացել նոր համագործակցության, որն արդեն 2021թ. ձևակերպվել է որպես Գիտության կոմիտեի Հայ-Ռուսական համատեղ դրամաշնորհային ծրագիր (2021/2022թթ. 20RF-073 «Կենդանական թույների նեյրոպրոտեկտորների ուսումնասիրումը Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդությունների in vitro և in vivo մոդելներում»), որն այժմ իրագործման փուլում է՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հեռավոր արևելյան բաժանմունքի Գ.Բ. Ելյակովի անվան կենսաօրգանական քիմիայի Խաղաղօվկիանոսյան ինստիտուտի հետ համատեղ»,- ասաց Նաիրա Այվազյանը: