Ալիևը հրահրելու է պատերազմի երկրորդ փուլ․ ՌԴ-ի զորքը կարող է նորից ուշանալ․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.06.2026 | 15:38
Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:25
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր ազգային ռեկորդներ են սահմանել
28.06.2026 | 15:07
«Փաշինյանն ասում է՝ ընդդիմության ձայները լեգիտիմ չեն, ո՞նց կարող է իշխանությունը լեգիտիմ լինել»․ «Հանուն Հանրապետության» ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 14:57
ՄԻՊ-ի ներկայացուցիչը Շվեդիայում մասնակցել է գենդերային հավասարության թեմաներին նվիրված միջազգային ուսումնական այցի
28.06.2026 | 14:28
Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. հերթը Քնեսեթինն է
28.06.2026 | 14:08
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
28.06.2026 | 14:01
Մեդվեդևը մտահոգություն է հայտնել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնության կապակցությամբ
28.06.2026 | 13:32
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն. առայժմ հայտնի է 4 թեկնածուի մասին
28.06.2026 | 13:15
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
28.06.2026 | 12:59
Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
28.06.2026 | 12:41
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
28.06.2026 | 12:28
Տրվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը. մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը
28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
Բոլորը

Factor TV-ն զրուցել է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ

-Պարո՛ն Բաղդասարյան, արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանի ոստիկանությունը իրանցի վարորդների բեռներն է ստուգում Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված անցակետում։ Ինչո՞ւ է Բաքուն շարունակ թեժ պահում իրադրությունը՝ սադրանքների գնալով։

Իհարկե՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները։ Նպատակն է՝ բոլոր հնարավոր միջոցներով թուլացնել Հայաստանը, վերահսկել հայ-իրանական տրանսպորտային ապրանքաշրջանառությունը, տնտեսական կապերը, նաև՝ ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, քայլ առ քայլ իրականություն դարձնել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները և դրանով իսկ նախապատրաստել պատերազմի երկրորդ փուլը։ Այսինքն՝ նրանք չեն թաքցնում դա և դա միանգամայն կանխատեսելի էր։ Անհասկանալի է միայն Հայաստանի իշխանությունների պահվածքը, որովհետև նրանք իհարկե՝ կարող էին կռահել, որ այդպես է լինելու և կարող էին շրջանցիկ ճանապարհը շատ ավելի շուտ կառուցել և այսօր ունենալ համեմատաբար նորմալ ճանապարհ։ Ադրբեջանն այդ դեպքում, հնարավոր է՝ այդպիսի կոշտ քայլերի չգնար, որովհետև դա իմաստ չէր ունենա։

-Եվ հատկապես, որ Ալիևը հասցրեց պատերազմին հաջորդած այս ամիսների ընթացքում Ֆիզուլիում օդանավակայան կառուցել։

-Ոչ միայն դա՝ նույն Ֆիզուլիից Շուշի ճանապարհ են կառուցում, շինարարություններ են անում Մատաղիսում, և այլն։ Այսինքն՝ հասկանալի է, որ տնտեսական հզորությունները համեմատելի չեն, բայց ՀՀ իշխանությունները կարող էին միջոցներ գտնել և այդ շատ կարևոր ռազմավարական հարցը լուծել։

-Երբ ասում եք, որ Ադրբեջանը պատերազմր երկրորդ փուլն է նախապատրաստում, ենթադրելի է՝ նկատի ունեք նաև այն, որ Խոզնավար-Սոթք հատվածների բարձունքներում է տեղակայվել և հսկում է ՀՀ կարևոր, ռազմակավարական տարածքներ։ Դու կասկածի տակ եք դնում այն «խաղաղասիրական» կոչերին, որ գալիս են Ադրբեջանից։

-Ես խաղաղասիրական կոչեր չեմ լսել։ Ես լսել եմ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը բաց տեքստով, որ մենք նախապատրաստվում ենք պատերազմի երկրորդ փուլին։

-Դրան զուգահեռ Ալիևը հայտարարում է, թե Հայաստանին խաղաղության համաձայնագիր է առաջարկում կնքել։

-Խաղաղության համաձայնագիրը հենց պատերազմի երկրորդ փուլի նախապատրաստման մասին է ասում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունում խոսք կա նաև փախստականների վերադարձի մասին։ Ալիևը հայտարարեց, որ իրենք վերադառնալու են և՛ Վարդենիս, և՛ Արարատ, և՛ Սյունիք, որտեղ մինչև 1988 թվականը ադրբեջանցիներ էին բնակվում։ Նա ասաց՝ եթե պայմանավորվել ենք փախստականների վերադարձի մասին, ուրեմն՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան այնտեղ։ Հաջորդ հարցը պետք է բնականաբար լինի այն, որ նրանց անվտանգությունը պետք է ապահովվի, Ադրբեջանը իրավունք ստանա ունենալու ներքին զորքեր, որ այդ բնակչության անվտանգությունն ապահովվի, և բնականաբար՝ բախումներ կլինեն և նոր պատերազմի լեգիտիմի հիմք կստեղծվի Ադրբեջանի ձեռքին։ Ադրբեջանը չի թաքցում, որ դա է իր նպատակը։

-Ալիևն զբաղված չէ՞ ներքաղաքական պոպուլիզմով, և նրա այս հայտարարությունները զուտ ներքաղաքական սպառնման համա՞ր չեն։ Դուք կարծում եք՝ Ալիևը ներխուժելու է ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք, որն ըստ համաձայնագրերի՝ նաև ռուսակա՞ն պաշտպանությանն է տրված։

-Բնականաբար՝ չեմ բացառում, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը եռակողմ էր և փախստականների վերադարձի մասին կետ կա, որը նաև ՌԴ-ն է ստորագրել։ Ադրբեջանը հրահրելու է պատերազմի երկրորդ փուլ, ՌԴ-ն կարող է թույլ տալ կամ թույլ չտալ, կարող է ռուսական զորքը մի քանի ամիս ուշանալ, ի վերջո՝ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական զորքը մի քանի ամիս է՝ ՀՀ-ի տարածքում է, իսկ ՌԴ-ի դիրքորոշումն  այն է՝ դեռ պիտի պարզվի՝ դա ՀՀ-ի տարածք է, թե՝ ոչ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան