Ստամբուլից Բաքու Արցախո՞վ․ ԼՂՀ իշխանությունները ոչ հերքում, ոչ հաստատում են

Լուրեր

29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
Բոլորը

Արցախի իշխանությունները ոչ հերքում, ոչ էլ հաստատում են, որ Ստամբուլից Բաքու թռչող Turkish Airlines ավաիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը երեկ երեկոյան չվերթը իրականացրել է Արցախի օդային տարածքով։ Slim.am կայքը վերծանելով flightradar24.com կայքի միջոցով օնլայն ցուցադրվող թռիչքները, նկատել է, որ դեպի Բաքու թիռքն իրականացվել է Արցախի տարածքով։ Այս լուրը, Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով, Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց․ «Մեր տարածքով միջազգային տարբեր չվերթներ են լինում, ինչպես՝ Եվրոպայից Ասիա, Մերձավոր Արևելք, բայց այդ թռիչքի մասին տեղյակ չեմ։ Պետք է նաև հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ-ից բազմաթիվ չվերթներ Թուրքիայի տարածքով են իրականացվում, ուստի թուրքական ինչ-որ օդանավ տեսականորեն կարող է մեր տարածքով թռչել, բայց ադրբեջանականը խիստ կասկածում եմ»։

Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը « տեղեկություն չուներ», թե արդյոք Ստամբուլ-Բաքու թռիչք իրականացվել է Արցախի օդային տարածքով։ Արցախի արտաքին գերատեսչության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանն էլ բառացիորեն ասաց, որ չի կարող նման տեղեկությունը հաստատել կամ հերքել։ Իսկ ահա Հայաստանի քաղաքացիական ավիացիայից նախ ասացին, որ կճշտեն լուրի իսկությունը, ապա՝ պարզաբանմամբ հանդես կգան։

Սեդա Ղուկասյան