Զոհված տղերքի հոգիները հանգիստ թողեք. Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.02.2026 | 23:00
Կլիմայական ապատեղեկատվությունը մարտահրավեր է դարձել. ինչ լուծումներ են առաջարկվում
13.02.2026 | 22:49
«Աղից քայքայված ասֆալտ» ու միլիոնների վնաս․ ո՞վ է փոխհատուցելու վարորդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 22:43
Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. երեք անձ հոսպիտալացվել է
13.02.2026 | 22:29
Ադրբեջանում հնդիկների են առևանգել և ծնողների աչքի առաջ խոշտանգել ուղիղ հեռարձակմամբ
13.02.2026 | 22:10
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոնները
13.02.2026 | 21:55
Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.02.2026 | 21:41
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.02.2026 | 21:28
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
13.02.2026 | 21:13
Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ Եվրոպան քննարկում է սեփական միջուկային զսպման ուժերի ստեղծումը. Bloomberg
13.02.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. Ով շահեց Վենսի այցից՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 20:51
Ալիևը Մյունխենում Սլովակիայի ՊՆ ղեկավարի հետ ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
13.02.2026 | 20:42
Ղազախստանում ռուսական եկեղեցու նախկին քահանան ձերբակալվել է. նա դատապարտել է պատերազմը և փորձել Մոսկվայից անկախ եկեղեցի ստեղծել
13.02.2026 | 20:31
500-ապատիկ տուգանք և նոր արգելքներ․ մեդիա օրենքը փոխվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 20:14
Այս պատմությունը կաթողիկոսությունը ՀՀ-ից Էջմիածնի գանձերի հետ դուրս տանելն է, թույլ չեմ տա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 20:00
ԱՄՆ-ն ասում է՝ ցուցակ տվեք, պատրաստ է զենք վաճառել ՀՀ-ին ԱԹՍ-ից բացի. Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վերջին ամսիներին բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել անհետ կորած զինվորների հարազատների հետ։ Անհետ կորածների հարցով զբաղվող մարմին կա։ Անհետ կորած զինվորների ծնողներին ասել եմ, որ ես եմ այդ հարցերը համակարգում»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանաի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին:

«Մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցով։ Բոլոր հնարավոր միջոցներն իրագործվում եմ»,- պարզաբանեց Փաշինյանը։

Գեղամ Նազարյանը, որը նաև 44–օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրն է, Անկախության օրը նախատեսվող համերգի առնչությամբ հարց ուղղեց վարչապետին՝ նշելով. «Մի՞թե ավելի ընդունելու ձև չկար Անկախության օրը նշելու, քան փայտով տղերքի ծնողների սիրտը փորփրելն էր։

«Ինչ վերաբերում է գունագեղ և Անկախության օրվան նվիրված միջոցառումներին, ապա ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները վիրավորել կամ խոցել եմ նման ձևակերպմամբ»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով` այդ օրը պետք է նշել ՀՀ դրոշներով, իսկ մեր դրոշի գույները վառ են, և նա չի կարծում, որ պետք է չեղարկեն դրոշի գույները։ Փաշինյանը հավելեց, որ նախատեսվող միջոցառման առանցքը հենց զոհերի հիշատակի ընդգծումն է, և այդ օրը հայտարարվելու է 3 պատերազմներում իրենց կյանքը զոհած հերոսների մասին մի մասշատաբային նախագծի մեկնարկի մասին։

«Անկախության տոնը, իհարկե, պետք է նշվի, բայց ոչ գունագեղ շոուով: Մեր տղերքը սիրում էին այս երկիրը, զոհվել են այս երկրի համար, ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ որ դրանից հետո սթափվենք ու փոխվենք, գոնե մենք փոխվենք… Էդ տղերքի հոգիները հանգիստ թողեք…»,- արձագանքեց Գեղամ Նազարյանը՝ հորդորելով քարը փեշից թափել և հայտարարել, որ փոխվել է տոնը նշելու ձևաչափը:

Մանրամասները՝ տեսանյութում: