Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը՝ ՈՒՂԻՂ
Հասարակություն
15.09.2021 | 10:31ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ Դատախազության բողոքի քննությունը։
Նիստը նախագահում են դատավորներ Նարինե Հովակիմյանը, Սևակ Համբարձումյանը և Կարեն Մարդանյանը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Սահմանադրական դատարանը մարտի 29-ին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող։