Այդ միջոցները ծախսվել են պատերազմի վիրավորների և Արցախից եկածների բուժման համար. Թորոսյանը՝ պետպատվերի խնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Պետպատվերի հետ կապված խնդիր է առաջացել. բազմաթիվ հիվանդանոցներում քաղաքացիներին հերթագրում են անորոշ ժամանակով և չեն սպասարկում: Թեմայի շուրջ Factor.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ տեղյակ է խնդրից:

«Պատճառը պետական միջոցների ավելի արագ սպառումն է, քան կանխատեսված էր»,- նշեց Թորոսյանը: Նրա հիմնավորմամբ՝ կովիդի համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հիվանադացության թվի ավելացում է եղել, ավելի շատ քաղաքացիներ են ստացել հաշմանդամության կարգ և պետպատվերով բուժման իրավունք, ավելի շատ քաղաքացիներ են խրոնիկ հիվանդությունների սրացում ունեցել և հիվանդանոցային բուժման կարիք ունեն, և դրանով պայմանավորված՝ բյուջետային բեռը ավելացել է:

Դիտարկմանը, որ մեկուկես միլիարդ դրամ ուղղվել է պատերազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին, Թորոսյանը պատասխանեց, որ ավելի շատ գումար է հատկացվել, այդ միջոցները ծախսվել են մի քանի ուղղությամբ՝ առաջին հերթին վիրավորների և Արցախից Հայաստան եկածների բուժօգնության համար:

«Պետք է բյուջեում փոփոխություններ իրականացնել և վերաբաշխում կատարել, այլ ճյուղերից, որտեղ թերակատարումներ կան կամ ավելի քիչ կարևոր են, հատկացումները պետք է ուղղել առողջապահության ոլորտին, կամ կարելի է վերաբաշխումներ կատարել հավելյալ հարկային եկամուտների հաշվին»,- ասաց Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: