Մասնավոր կյանքին վերաբերող ստերը չեմ մեկնաբանում. Սիմոնյանը` Հունաստանի տեսանյութի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

ՀՀ բարձրաստիճան որևէ պաշտոնյա Արցախի Հանրապետության անկախության 30-ամյակին չգնաց Արցախ։  Այս մասին ԱԺ նիստում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Փոխարենը Ձեզ և ՔՊ-ի ևս երկու պատգամավորի տեսանք հունական կղզում՝ ուրախ ժամանց անցկացնելիս»,- դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշեց Մանուկյանը:- Պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշում էիք՝  շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք միայն այդ մասին, բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում՝ որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա։ Արդյոք Արցախ չմեկնելու պատճառն Ալիևի արգելքն ու գերի ընկնելու վա՞խն է, թե՞ կան այլ պատճառներ»:

ԱԺ նախագահն արձագանքեց, որ Արցախ մեկնել է պատվիրակություն, որը եղել է բավականին ներկայացուցչական. «Դրա հետ կապված այլ մեկնաբանություն չեմ անի»:

«Ինչ վերաբերում է իմ անձնական կյանքին և ստերին, ես դրանք չեմ մեկնաբանում»,- նշեց Սիմոնյանը հրաժարվելով մեկնաբանել համացանցում հայտնված տեսանյութը:

«Այստեղ «ստեր» ասելը մի քիչ դժվար է, որովհետև համացանցում կադրեր կան, թե դուք ինչպես եք պարում այդ ծովափնյա հանգստավայրում։ Ու, դատելով ձեր եկամուտնրի հայտարարագրից, դուք և ձեր ընկերները պետք է որ չկարողանայիք այդքան թանկարժեք վայրում հանգստանալ: Տեղեկություններ կան, որ բույքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է ձեր ծախսերը փակել: Իսկ այս դեպքում արդեն գործ ունենք դասական կոռուպցիայի հետ»,- արձագանքեց Մանուկյանը` ԱԺ խոսնակից պահանջելով, որպես երկրի բարձրաստիճան պաշտոնյա՝ հաշվետու լինել հանրությանն ու բացահայտել, թե որքան գումար է ծախսել Հունաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում: