Սիրիայի քրդերը պատրաստվում են պարտիզանական մարտեր մղել Թուրքիայի զինուժի դեմ. Guardian

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Բրիտանական հայտնի «Guardian» պարբերականն անդրադարձել է  Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի Աֆրին բնակավայրի գրավման թեմային. տեղեկացնում է EH-ն:

Պարբերականը, նշելով, որ թուրքական բանակի ստորաբաժանումներն արդեն վերահսկում են Աֆրին քաղաքի կենտրոնը,  շեշտում է, որ այսուհետև Սիրիայի քրդական ուժերը (YPG) սկսելու են պարտիզանական մարտեր մղել, ինչը  աղբյուրի բնութագրմամբ ավելի վտանգավոր է թուրքական կողմի համար։ 

Ընդգծվում է, որ այսուհետև քուրդ զինյալները նոր մարտավարություն են մշակելու հարձակվել Աֆրին ներխուժած Թուրքիայի բանակի ստորաբաժանումների վրա, ապա՝ նահանջել ելման դիրքեր: Ճիշտ այնպես, ինչպես դա անում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները Թուրքիայի ներսում։

«Քրդական ուժերը հայտարարել են, որ իրենք դուրս են գալիս Աֆրինից, որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի։  Բայց մյուս կողմից պետք է նշել, որ քրդերը դժվար պայքար մղեցին ժամանակակից զենքերով զինված թշնամու դեմ։»

Աղբյուրի համոզմամբ՝ սրանով Թուրքիայի համար բացվում է նոր ռազմաճակատ հարավային սահմաններում։

Ստեղծված իրավիճակում հավանական է համարվում, որ Սիրիայի քրդերը կսկսեն համագործակցել Սիրիայի կառավարական ուժերի հետ, որոնց հարաբերությունները Թուրքիայի հետ «այնքան էլ լավ չեն»։

Նշվում է, որ վերջին 18 ամսում Թուրքիայի ռազմական գործողությունները նպատակ ունեին ավելի մեծացնել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող երկու շրջանների՝ Քոբանիի և Ջազիրայի միջև հեռավորությունը: Դրանով կանխվեց նշյալ շրջանների միավորման տեսլականը, ինչը մեծ վտանգ էր ներկայացնում պաշտոնական Անկարայի համար։

Այս պահի դրությամբ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ է գտնվում թուրք-սիրիական 480 կիլոմետրանոց հատվածը։