Ուզում եք զոհերին հարգե՞լ, էդ միջոցառումը Եռաբլուրում կազմակերպեք, տեսնեմ՝ կկարողանա՞ք․ զոհվածի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պետք է նախ պարզել՝ եղել է դավաճանություն, թե ոչ: Եթե չի եղել դավաճանություն, ապա ղեկավարման հմտության վրա պետք է ուշադրություն դարձնել: Արդյո՞ք հմուտ ղեկավարում է եղել, կամ արդյո՞ք ընդհանրապես ղեկավարվել է տվյալ զորամասը, ստորաբաժանումը, տիրապետո՞ւմ էին իրադրությանը: Հստակ ինֆորմացիայի հոսք դեպի հրամանատարական կետ չի եղել, իրարամերժ, ոչ վստահելի ինֆորմացիա է եղել, և հրամանատարությունը ոչ ստույգ տեղեկությունների հիմա վրա է որոշումներ ընդունել»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց զոհված զինծառայողի հայր Արմեն Ասրյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովից ակնկալիքներին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՀՀ անկախության տոնի առթիվ գունագեղ միջոցառում է կազմակերպվելու, որը նվիրվելու է նաև զոհվածների հիշատակին, Ասրյանը նշեց. «Եթե համարում եք, որ ուրախանալու տեղ ունեք, ուրախացեք, իսկ եթե ուզում եք զոհերին հարգել, միջոցառումը կազմակերպեք Եռաբլուրում, թող բոլորը գան, տեսնեն կատարվածը: Իսկ եթե ուզում եք հրճվեք, գնացեք Հրապարակում հրճվեք, բայց իմացեք, որ հազարավոր ընտանիքներ լացելու են այդ օրը»:

Մանրամասները՝ տեսանյութում: