Ինչպե՞ս են հավաքվում COVID-ի հետ կապված տվյալները. Էլեկտրոնային առողջապահություն. տեսանելի և անտեսանելի կողմերը

Լուրեր

11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
11.12.2024 | 17:32
Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը
11.12.2024 | 17:30
Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել․ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ
11.12.2024 | 17:27
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է միգրանտների երեխաներին դպրոց ընդունել՝ առանց ռուսերենի իմացության
11.12.2024 | 17:14
ՔՊ-ականները գալիս են ԱԺ. Ասլանյանին հեռացնելու հարցով խմբակցության նիստ է սպասվում
11.12.2024 | 17:03
Ասադը Ռուսաստան 135 մլրդ դոլար է տարել․ թուրքական ԶԼՄ-ներ
11.12.2024 | 16:46
Օնլայն տաքսիների վարորդները բողոքում են
Բոլորը

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հարցազրույցը «Factor.am»-ի համար

COVID-19-ի ընթացքում շատ ենք հանդիպում ԱՐՄԵԴ համակարգի մասին հղումներին. համակարգում գրանցվում էին թեստերի արդյունքները, հետո արդեն հասանելի դարձավ պատվաստումների մասին տեղեկությունը՝ երբ է արվել, ինչ պատվաստանյութով, իսկ Ehealth Armed բջջային հավելվածի միջոցով հնարավոր է տեսնել նաև QR կոդը: Սրանք էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի գործունեության, այսպես ասած, տեսանելի կողմերն են, իսկ իրականում ԱՐՄԵԴ համակարգի միջոցով հատկապես COVID-19-ի ընթացքում շատ ավելի կարևոր աշխատանքներ են իրականացվում: Մասնավորապես, ամեն օր COVID-ով վարկվածության և այլ տվյալները հավաքագրվում և լիազոր մարմիններին են փոխանցվում հենց այս համակարգի միջոցով։ Այս ամենի և էլեկտրոնային առողջապահության զարգացման կարևորության մասին մենք զրուցել ենք ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգը սպասարկող օպերատոր կազմակերպության՝ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ:

-Ձեր ընկերությունը, փաստորեն, սպասարկում է էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը և ավելի շատ հայտնի է հենց ԱՐՄԵԴ անունով: Ավելի մատչելի կներկայացնեք՝ ի՞նչ գործունեություն եք իրականացնում:

-Մեր ընկերության գործունության հիմնական ուղղություններից մեկն այն է, որ մենք իրականացնում ենք Հայաստանում Էլեկտրոնային առողջապահության համակարգի պահպանումը, սպասարկումը և բարելավումը։ Այսինքն, պարզ ասած, մենք համարվում ենք համակարգի օպերատորը և, որպես համապատասխան մասնագիտական կարողություններ ունեցող ընկերություն, ապահովում ենք էլեկտրոնային առողջապահության համակարգի արդյունավետ ու բնականոն սպասարկումը: Մենք համագործակցում ենք էլեկտրոնային առողջապահության ոլորտում աշխարհում առաջատարներից մեկի՝ «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերության հետ, և համատեղ գործունեւթյան ենք ծավալում ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում:

-Այսինքն, դուք մասնագիտացած ընկերություն եք, որն իրականացնում է էլեկտրոնային առաջապահության համակարգի ծրագրային ապահովումը, թարմացումները, անվտանգությունը:

-Մեր ընկերությունը ունի նաև պրոֆեսիոնալ ծրագրավորողների թիմ, որոնք, այո, ապահովում են Ձեր նշած խնդիրները:

-Հիմա վերադառնանք COVID-19-ի համավարակին և Ձեր ընկերության գործունեությանն այս համատեքստում, որովհետև Ձեր մասին կարծես իմացանք հենց այս ընթացքում: Ի՞նչ գործառույթներ էր իրականացնում և իրականացնում է Ձեր ընկերությունը COVID-19-ի հետ կապված:

– COVID-ի սկզբնական փուլում, երբ կառավարության կողմից հաստատվեց համավարակի զսպման ռազմավարությունը, էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը պետք է իրականացներ անհրաժեշտ ծրագրային ապահովման գործընթացները: Ծրագրավորողների մեր թիմի կողմից, համագործակցելով առողջապահության նախարարության հետ, ԱՐՄԵԴ համակարգում ավելացվեց COVID-ի հատվածը, և սկսվեցին գրանցվել COVID-ի հետ կապված բոլոր գործընթացները՝ թեստերի արդյունքները, քաղաքացու՝ հիվանդանոց տեղափոխման կամ տնային պայմաններում բուժման տվյալները։ Մեր մասնագետների ջանքերի շնորհիվ՝ ներդրվեց իրական ժամանակի ռեժիմում տվյալների հավաքման գործիքակազմ, ինչը թույլ էր տալիս պետական լիազոր մարմիններին տրամադրել բոլոր անհրաժեշտ տվյալները և կառավարել գործընթացները:

-Այսինքն, ամեն օր COVID-ի մասին հաղորդվող տվյալները նախարարությանը և ՀՎԿԱԿ-ին տրամադրվո՞ւմ են ԱՐՄԵԴ-ի կողմից:

-Այո, դա այդպես է։

-Վերջին ամիսներին արդեն պատվաստանյութերի մասին տեղեկությունն է հասանելի ԱՐՄԵԴ համակարգում, և անգամ ստեղծվեց Ehealth Armed հավելվածը, որտեղ հնարավոր է տեսնել պատվաստումների մասին տեղեկատվությունը և կանաչ QR կոդը: Բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի այդ QR կոդը ճանաչվի մյուս երկրների կողմից: Մենք գիտենք, որ կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ, սակայն եթե չենք սխալվում, տեխնիկական ինտեգրացիաները պետք է կատարվեն Ձեր ընկերության կողմից՝ որպես ազգային օպերատոր:

-Այո, ճիշտ եք: Պետք է ասեմ, որ արդեն իսկ ավարտվել է և հաջողությամբ իրականացվում է Ehealth Armed և «Путешествую без Covid-19» բջջային հավելվածների ինտեգրացիան։ Սա նշանակում է, որ Հայաստանում պատվաստվելիս տրամադրվող QR կոդն արդեն ճանաչվում է «Путешествую без Covid-19» հավելվածի կողմից և ընդունվում եվրասիական երկրներում։
Եվրասիական երկրներ այցելելու դեպքում՝ Հայաստանում պատվաստումից հետո ստացած QR կոդ պարունակող սերտիֆիկատը կամ Ehealth Armed հավելվածի՝ QR կոդ պարունակող էջը հնարավոր է սքանավորել «Путешествую без Covid-19» հավելվածի միջոցով, որից հետո տեղի կունենա ճանաչումը՝ վալիդացիան, և տվյալ անձի՝ կանաչ գույնի անձնագիրն արդեն կարտացոլվի «Путешествую без Covid-19» հավելվածում։ Ընդ որում, հնարավոր է սքանավորել և QR կոդ պարունակող թղթային սերտիֆիկատը, և Ehealth Armed հավելվածում առկա QR կոդը։

-Մեր ընթերցողին կպարզաբանեք՝ ինչպե՞ս է դա արվելու:

-Պատվաստվելիս անձը բուժաշխատողից կարող է պահանջել QR կոդ պարունակող թղթային սերտիֆիկատը, որի վրա առկա QR կոդը «Путешествую без Covid-19» հավելվածի միջոցով սքանավորելու դեպքում տեղի կունենա վալիդացումը։ Ehealth Armed հավելվածում առկա QR կոդը հնարավոր է պարզապես սքանավորել մեկ ուրիշ հեռախոսի միջոցով, որտեղ ներբեռնված է «Путешествую без Covid-19» հավելվածը։ Ինչ վերաբերում է ԵՄ երկրներին, ապա աշխատանքներն ընթացքում են, և մենք մեր մասով տեխնիկապես պատրաստ ենք ինտեգրացիային:
Մենք պատասխանատու ենք տեխնիկական մասով, և կարող եմ ասել, որ շուտով տեխնիկական փուլի աշխատանքները կմեկնարկեն: Մենք համագործակցում ենք ԵՄ մեր գործընկերների հետ և տեխնիկապես պատրաստ ենք ինտեգրացիային: Հուսով եմ, որ այս ինտեգրացիան ևս հաջողությամբ կիրականացվի:

– ԱՐՄԵԴ համակարգի միջոցով հնարավոր է նաև վերահսկե՞լ պատվաստանյութերի բաշխման, դրանց առկայության և այլ գործընթացները:

-Ինչպես ցանկացած բժշկական պրոցես մոդելավորող համակարգ, ԱՐՄԵԴ-ը նույնպես ունի պատվաստումների մասին տվյալների պահպանման հնարավորություն: Օրինակ, կարմրուկի պատվաստումները հանգիստ մուտքագրվում էին համակարգ, և ոչ մի հարց չէր առաջանում, իսկ COVID-ի դեպքում այն օբյեկտիվորեն հնչեղություն է ստանում, որովհետև վերաբերում է նաև այլ երկրներ մուտքուելքին: Բացի այդ, COVID-ի դեպքում ԱՐՄԵԴ-ն ավելի է խորացրել պատվաստումների բաղադրիչը՝ իջնելով մինչև պահեստների մակարդակ՝ վերահսկելով պահեստներում պատվաստանյութերի մնացորդները, ժամկետները և այլն: Համակարգում մուտքագրվում են պատվաստանյութերի տեսակի, խմբաքանակի, պիտանելության ժամկետի, սերիական համարի վերաբերյալ տեղեկությունները: ՀՎԿԱԿ-ը կարողանում է տեսնել և վերահսկել շարժը՝ որքան պատվաստում է արվել, որքան պատվաստանյութ է առկա պահեստում, ինչպիսի կարիքներ կան և այլն:

Համադրելով պատվաստումների և թեստերի արդյունքների մասին տեղեկությունները՝ հստակ պատկեր կարելի է ստանալ պատվաստումից հետո COVID-ով վարակվածություն հնարավոր դեպքերի վերաբերյալ: Պատվաստանյութերի սերիական համարների գրանցումը թույլ է տալու հնարավոր կողմնակի ազդեցությունների դեպքում արագ պարզել, թե կոնկրետ որ սերիական համարի պատվաստանյութն է խնդիր առաջացրել, և արագ քայլեր ձեռնարկել:
Մինչդեռ, լայն հանրության համար այս ամենն օբյեկտիվորեն տեսանելի չէ։ Այդ աշխատանքները տեսանելի են առողջապահության պետական լիազոր մարմնի և համապատասխան կառույցների համար և շատ կարևոր՝ հանրության առողջության պահպանման տեսանկյունից։

-Հատկապես հիմա՝ COVID-ի ժամանակաշրջանում Եվրամիության կողմից շատ է կարևորվում էլկտրոնային առոջապահության համակարգերի ներդրումը: Կուզենայի խոսենք էլեկտրոնային առողջապահության կարևորության և այն ամբողջական ներդնելու հնարավորության մասին:

– Իսկապես, հատկապես համավարակի ընթացքում աշխարհում շատ է կարևորվում էլեկտրոնային առողջապահության դերը։ Այն դարձել է առաջնահերթություն մի շարք երկրների համար. նրանք, ովքեր ունեին՝ ավելի են զարգացնում, նրանք, ովքեր չունեին՝ արագորեն ներդնում են: Աշխարհում առողջապահությանը հատկապես վերջին տասնամյակում միացել է «Էլեկտրոնային» բառը, և տեղի է ունեում խորը ինտեգրացիա: Աշխարհը գնում է էլկտրոնային փաստագրման. պատվաստման, վարակվել-բուժվելու կամ ՊՇՌ թեստի արդյունքի հիման վրա որոշումներ են կայացվում:

Առհասարակ, էլեկտրոնային առողջապահության առկայությունը վկայում է պետության զարգացման և առաջընթացի, ինչպես նաև այն մասին, թե որքանով է պետությունը հոգ տանում իր քաղաքացիների առողջության պահպանման համար:

Եթե խոսեմ էլեկտրոնային առողջապահության նպատակի մասին՝ ապա ամենակարևորը հանրապետության ցանկացած բուժհաստատությունում քաղաքացիների համար լավագույն ստանդարտներով բուժում ապահովելն է: Հիվանդի հետ կատարվող ցանկացած գործողություն պետք է էլեկտրոնային հետք թողնի, որպեսզի հաջորդ բժիշկը հասկանա և իմանա՝ ինչ բուժում է ստացել պացիենտը նախորդ հիվանդությունների ժամանակ, ինչ քրոնիկ հիվանդություններ, ալերգիաներ, ժառանգական հիվանդություններ ունի, ինչպիսի հետազտություններ (այդ թվում՝ լաբորատոր) է անցել, միգուցե դրանցից որոշների արդյունքներից անգամ հնարավոր լինի օգտվել և խուսափել ավելորդ անգամ նույն հետազոտությունը կատարելուց: Այսինքն, այս ողջ տեղեկատվության առկայությունն անհամեմատ ավելի արդյունավետ է դարձնում բուժումը: Այդ տեղեկատվությունը պետք է էլեկտրոնային տեսք ունենա և պացիենտի թույլտվությամբ հասանելի դառնա իրեն բուժող հաջորդ բժշկին։ Բացի այդ, պետք է ներդրվեն էլեկտրոնային ուղեգրերի, էլեկտրոնային դեղատոմսերի մեխանիզմները և վերջապես՝ բուժման պրոտոկոլները: Սա է որակյալ առողջապահությունը, որը կիրառվում է աշխարհի առաջադեմ երկներում:

Կարող եմ ասել, որ ԱՐՄԵԴ համակարգի միջոցով ինչ-ինչ քայլեր արդեն իսկ իրականացվում են: Արդեն խոսեցինք COVID-ի ընթացքում իրականացվող գործընթացների մասին: ԱՐՄԵԴ-ը վերցնում է կոնկրետ գործընթաց և այն դարձնում է էլեկտրոնային: Բերեմ վերջին օրինակներից մեկը. մարզերում մամոգրաֆիայի հետազոտություն իրականացնող շարժական լաբորատորիա է գործում՝ ռիսկային խմբի կանանց հետազոտելու նպատակով: Լաբորատոր հետազոտությունների արդյուքները մուտքարվում են ԱՐՄԵԴ համակարգ, և Երևանի բուժհաստատությունում գտնվող օնկոլոգը կարողանում է տեսնել այդ հետազոտության արդյունքներն ու, կասկածի դեպքում, լրացուցիչ զննության կանչել պացիենտին: Իսկ վաղ ախտորոշումը գիտենք, որ այս հիվանդության դեպքում կարող է կյանքեր փրկել:

Այսինքն, ԱՐՄԵԴ-ը ավտոմատացրել է այդ գործընթացը՝ ապացուցելով, որ տեխնիկապես նման հնարավորություն համակարգում առկա է, այն կարող է արդյունավետ գործել և կարելի է պրոյեկտել բոլոր մյուս հետազոտությունների վրա:

Էլեկտրոնային առողջապահության արդյունավետ կիրառությունն ապահովելու մյուս կարևոր բաղադրիչը տարբեր օղակների միջև փոխկապակցված համագործակցությունն է: Օրինակ, մեր երկրի պարագայում շատ կարևոր է առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերի սերտ փոխգործակցությունը: Ինչո՞ւ: Որովհետև, եթե քաղաքացին հաշմանդամություն ունի, ապա նա, ելնելով իր հաշմանդամության խմբից, առողջապահությունից օգվելու տարբեր արտոնություններ ունի՝ անվճար հետազոտություններ, բուժումներ և այլն: Հաշմանդամության հետ կապված հատուկ ծածկույթներ կան, որոնք առողջապահության նախարարությունն է ֆինանսավորում, որպեսզի բուժծառայությունները տրամադրվեն: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է դառնում առողջապահական և սոցիալական ապահովության համակարգերի ինտեգրացիան: Եթե այս համակարգերն ինտեգրված են, ապա գործընթացները դառնում են ավելի արդյունավետ, գրագետ և վերջապես՝ թափանցիկ: Եթե դու քո գործունեության ընթացքում էլեկտրոնային հետք ես թողնում, դա նաև բացառելու է հնարավոր չարաշահումները, քանի որ բազայում պահպանվելու է տեղեկատվությունը, և այն հնարավոր է լինելու ստուգել:

-Երբ խոսում ենք էլեկտրոնային տվյալների բազաների մասին՝ զուգահեռ միշտ առաջ է գալիս նաև նույն այդ տվյալների պաշտպանության հարցը, հատկապես, երբ դրանք անձնական կամ մարդու առողջությանը վերաբերող տվյալներ են:

-Անշուշտ: Անձնական տվյալների պաշտպանությունը շատ կարևոր և արդիական թեմա է առհասարակ աշխարհում: Բոլոր երկրներն այսօր այդ խնդիրն ունեն, և բոլորն էլ փորձում են առավելագույնս պաշտպանություն ապահովել՝ մշտապես հետևելով զարգացումներին: Մենք ևս առավելագույնս հետևում ենք ամենավերջին ստանդարտներին, մշտապես թարմացվում են ծրագրերը, լավագույն մասնագետներին ենք ներգրավում, քանի որ անձնական տվյլաների պաշտպանությունն անքննարկելի գերակայություն է: Մի օրինակ բերեմ. 44-օրյա պատերազմի ընթացքում թշնամական պետության հաքերները փորձել են կոտրել նաև ԱՐՄԵԴ-ը, բայց դա այդպես էլ նրանց չի հաջողվել: Ավելին, նրանց անգամ չի հաջողվել հաղթահարել մեր պաշտպանական առաջին շերտը: Այնպես որ, տվյալների պաշտպանությունը շատ կարևոր է, և դրա ապահովումը մշտապես թե պրոֆեսիոնալ, թե այլ ռեսուրսների ներդրումներ է պահանջում:

-Որքանո՞վ է հավանական մեր երկրում էլեկտրոնային առողջապահության լիարժեք համակարգ ունենալը և ինչո՞ւ այդ ուղղությամբ քայլեր չեն արվում:

-Վերջին շրջանում դանդաղ, բայց որոշակի քայլեր արվում են: Համապատասխան օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է մոտ 1,5 տարի առաջ, ըստ որի քաղաքացու առողջությանը վերաբերող տեղեկությունները պետք է մուտքարվեն ԱՐՄԵԴ համակարգ, որպեսզի հասանելի լինեն պացինետին բուժող բժիշկներին: Սակայն ենթաօրենսդրական ակտերը դեռ մշակված չեն՝ օրենքի կիրառությունն ապահովելու համար: Դա ունի նաև իր օբյեկտիվ օպատճառները՝ պայմանավորված COVID-ով և պատերազմով: Հույս ունենք, որ առաջիկայում մեր երկրում էլեկտրոնային առղջապահության զարգացման ուղղությամբ նշանակալի քայլեր կարվեն, հատկապես որ մենք լուրջ հիմքեր ու պոտենցիալ ունենք:

COVID-ի հետ կապված մենք այս ընթացքում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ տարբեր քննարկումների ենք մասնակցել, որոնք կազմակերպվել են Եվրամիության կամ ԱՀԿ-ի շրջանակում, և պետք է առանց ավելորդ համեստության արձանագրենք, որ մենք ունենք բավականին լավ համակարգ, որ շատ երկրներ դեռ չունեն: Օրինակ, ոչ բոլոր երկրներն ունեն իրական ժամանակի ռեժիմում COVID- ի տվյալների հավաքագրման, ինտերակտիվ դաշբորդերի, պատվաստանյութերի վերահսկողության էլեկտրոնային մեխանիզմներ: Այսինքն, ընդհանուր առմամբ էլեկտրոնային առողջապհությունը համընդհանուր դարձնելու համար մեր երկիրը տեխնիկական բավարար հզորություններ ունի: Պարզապես դրա համար անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն:

Մենք՝ թե ԱՐՄԵԴ-ը, թե մեր հիմնադիրը համարվող ՏՏ ոլորտի ընկերությունները պատրաստ ենք այդ ոլորտում ձեռք բերված երկար տարիների փորձն ու գիտելիքները ներդնել այդ նպատակի համար: Նշեմ, որ մեր հիմնադիրներից «Սայլեքս» ընկերությունը ծրագրավորողներ-բժիշկներ համագործակցության լավ փորձ ունի, ինչն օգտակար կարող է լինել էլեկտրոնային առողջապահության համակարգի համապարփակ ներդրման համար: Մենք լայնորեն օգտագործում ենք նաև արհեստական բանակության տարրերը: «Սայլեքս» -ի ծրագրավորողների թիմը մշակել է մի համակարգ, որը գործում է արհեստական բանականությամբ և հանդես է գալիս որպես առաջնային օղակի բժշկի օգնական: Համակարգը ներկայումս փորձարկվում է աշխարհի մի շարք համալսարական հիվանդանոցներում, ինչպես նաև համալսարններում, այդ թվում՝ Երևանի պետական բժշկական համալսարանում:

-Այսինքն խոսքը ռոբոտի մասի՞ն է: Ինչպե՞ս է դա օգնելու բժշկին:

– Ռոբոտ կամ համակարգ՝ ինչպես կուզեք: Մասնագիտացած լինելով ազգային առողջապահական համակարգեր կառուցելու գործում և աշխատելով միջազգային ճանաչված գործընկերների հետ, մեզ հաջողվում է հասկանալ, թե ոլորտում որտեղ կան խնդիրներ, ու դրանց համար լուծումներ փնտրել: Այդպիսի խնդիրներից մեկի գիտակցումն էլ պատճառ դարձավ մշակելու արհեստական բանականությամբ գործող համակարգը: Այն, ինչպես նշեցի, հանդես է գալիս որպես առաջնային օղակում՝ պոլիկլինիկաներում թերապևտի օգնական և նախնական սիմպտոմների, հետազոտությունների հիման վրա օգնում կատարել ճշգրիտ ախտորոշում: Առաջնային օղակում բժշկի ճիշտ ախտորոշումը ոչ միայն կարևոր, այլ անգամ ճակատագրական կարող է լինել պացիենտի համար: Ուստի շատ կարևոր է, որ բժիշկը ճիշտ կողմնորոշվի և պացիենտին ուղղորդի ճիշտ նեղ մասնագետի մոտ:

Արդեն չորրորդ տարին է ծրագրավորողներից, մաթեմատիկոսներից և բժիշկներից կազմված թիմն աշխատում է այդ նախագծի վրա: Այն ներկայացվել է միջազգային մասնագիտական հարթակներում և արժանացել մեծ հետաքրքրության: Արդեն իսկ կան պայմանագրեր ամերիկյան մի քանի ընկերությունների հետ՝ համակարգի փորձարկման և թեստավորման վերաբերյալ: Այնպես որ, տեսնում եք, թե ինչպես են տեխնոլոգիաները փոխում առողջապահությունն ու ծառայությունների որակը և էլեկտրոնային առողջապահությունը դարձնում անխուսափելի: