էներգախնայողության մեծ պոտենցիալ ունենք՝ տրանսպորտից մինչև բնակելի շենքեր․ հիմնադրամի տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«էներգիայի սպառման կառուցվածում Հայաստանը շարունակում է էներգախնայողության մեծ պոտենցիալ ունենալ»,- «Հայաստանի եվ Արցախի էներգետիկայի մշուշոտ հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ այ մասին նշեց Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը:

«Հայաստանի իրականության մեջ 1 մ3 գազը չծախսելը շենքերում էներգախնայողության միջոցով, 3 անգամ ավելի էժան է, քան 1 մ3 գազ առնելը… Ամենաէժան, հուսալի էներգիան այն էներգիան է, որը չենք օգտագործում, այսինքն՝ այն  դառնում է տեղական արտադրության կանաչ, էժան և էներգիայի այլընտրանքային աղբյուր»,- ասաց Աստղիկ Պասոյանը:

Նրա խոսքով՝ թեև վերականգնողական էներգետիկան, շարունակում է մնալ գրավիչ, մոդայիկ թեմա, որի մեջ ներդրում անելը, դեռևս մնում է արդիական, ոչ միայն թանկ է վերականգվող էներգետիկան, այլև այն պետք է լինի վերջին հանգրվանը, երբ էներգիայի օգտագործման բոլոր հնարավորությունները սպառված են:

«Քանի դեռ մենք խոսում ենք նոր հնարավորությունների հզորացման կառուցման մասին, մենք մոռանում ենք, որ դեռ չգիտենք Հայաստանի օպտիմալ էներգասպառման մակարդակը, այսինքն պահանջարկն ինչպիսին է: Մենք շարունակում ենք նոր ռազմավարական գծեր մտածել, առանց հաշվի առնելու, թե որքան հզորություն է պետք այսօր: Եվ այդ հարցի պատասխանը պարփակված է այն քանակների մեջ, որ մենք կարող ենք խնայել՝ անարդյունավետ օգտագործումը բացառելով»,-ասաց էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրենը:

Աստղիկ Պասոյանը հավելեց նաև, որ վերականգնվող էներգետիկ ոլորտում կան հաջողություններ, որոնք առաջին հերթին եղել են ֆինանսական խթանների արդյունքում:

Մանրամասները՝ տեսանյութում: