Ալիևի վարչակազմը կաշառել է գերմանացի պատգամավորներին ադրբեջանամետ դիրքորոշման համար․ Գերմանիայում հետաքննություն է սկսվել․ DW-ի անդրադարձը

Լուրեր

14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
Բոլորը

2021 թվականի հունիսին Եվրոպայում բոլոր հայացքներն ուղղված էին դեպի Ադրբեջանը, քանի որ այն համատեղ կազմակերպում էր ԵՎՐՈ 2020-ը: Որոշ ֆուտբոլային հանդիպումներ անցկացվեցին նավթով և գազով հարուստ երկրի մայրաքաղաք Բաքվում: Հարուստ փայլուն ճակատի հետևում Ադրբեջանը ղեկավարում են ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքը, ասվում է  DW-ի ռեպորտաժում:

Ռեպորտաժում հիշեցվում է, որ Ալիևի վարչակազմը տասնամյակներով մեղադրվում է մարդու իրավունքների ոտնահարման մեջ։ Խոսքի ազատությունը ճնշված է. ռեժիմին քննադատող փաստաբանները հետապնդումների են ենթարկվում: Սակայն որոշ գերմանացի քաղաքական գործիչներ օգնում են մաքրել Ալիևի հեղինակությունը: Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդում նրանք դեմ քվեարկեցին քաղբանտարկյալների վերաբերյալ քննադատական զեկույցներին:

Ադրբեջանում դիտորդական առաքելությունների ժամանակ նրանք հրապարակավ հաստատել են, որ ընտրություններն, ըստ երևույթին, անցկացվել են ժողովրդավարական ճանապարհով: Բեռլինի Բունդեսթագում նրանք ներկայացնում էին ռեժիմի տեսակետը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Գերմանիայի իրավապահ մարմիններն այժմ հետաքննում են այն պնդումները, որ Ալիևի վարչակարգը այդ բարեհաճությունները ստացել է գերմանացի քաղաքական գործիչներին կաշառելու միջոցով: Ինչպես Գերմանիայի Բունդեսթագում Բավարիայի ՔՍՄ նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները, այնպես էլ ներկայումս ՔԴՄ-ի պատգամավոր Աքսել Ֆիշերը կասկածվում են կոռուպցիայի մեջ:

Ենթադրվում է, որ լոբբիստական աշխատանքի դիմաց մի քանի միլիոն եվրո է փոխանցվել: Շատ հարցեր, սակայն, անպատասխան են մնում. ինչպե՞ս սկսվեց ադրբեջանական կապը: Ո՞վ է կանգնած նրանց հետևում է։ Ինչո՞ւ են վարչակազմի գրեթե բոլոր կողմանիցները ՔՍՄ կամ ՔԴՄ անդամներ։