Ադրբեջանը ՌԴ-ից պահանջել է` թույլ չտալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների այցն Արցախ․ շատ վտանգավոր նախադեպ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.03.2026 | 13:21
ԱԺ-ն փոխեց Հողային օրենսգիրքը․ եկեղեցուն այլևս հողերն անհատույց չեն տրվի
25.03.2026 | 13:13
Իրանը հայտնել է Բուշերի ատոմակայանին նոր հարվածի մասին
25.03.2026 | 13:05
«Խորհրդանշական է, որ «Հայաստան» դաշինքը կողմ քվեարկեց խոշոր կատվազգիների պաշտպանության կոնվենցիային»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 12:58
Քոնոր Մաքգրեգորը հաստատել է իր վերադարձը․ «Վերադառնում եմ MMA-ն փրկելու համար»
25.03.2026 | 12:49
Ազգային ժողովն ընդունեց կենդանիների պաշտպանության մասին նոր օրենքը
25.03.2026 | 12:46
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.03.2026 | 12:40
Իրանը հայտարարում  է, որ ԱՄՆ-ը «բանակցություններ է վարում ինքն իր հետ»
25.03.2026 | 12:29
Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգիստն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
25.03.2026 | 12:21
Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացվել է Ուրուգվայի ԱԳՆ «Սանտոս» պալատում
25.03.2026 | 12:10
Նախկին ՔՊ-ականը՝ ՍԴ դատավոր // Դավիթ Սանասարյանի գործով արդարացման վճիռը բողոքարկվել է․ ԼՈՒՐԵՐ
25.03.2026 | 12:03
Եթե Թադևոս Ավետիսյանն ընտրվեց, հանձնաժողովում մենք առանց ընդդիմությա՞ն ենք մնալու․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:55
Քոչարյանի որդին հեռախոսների ներկրման մենաշնորհ ուներ, դիսկոմֆորտ չե՞ք զգում․ ՔՊ-ականը՝ Թադևոս Ավետիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:46
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Փրայմ Ինշուրնս Բրոքերս» ընկերության հանդիսավոր միջոցառմանը
25.03.2026 | 11:37
Սալահը կհեռանա «Լիվերպուլից», Գրիզմանը՝ «Աթլետիկոյից». ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 11:35
Ընդդիմադիր խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Թադևոս Ավետիսյանին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, Դուք երկար ժամանակ Արցախում ընդդիմադիր գործունեություն եք ծավալել Հայկ Խանումյանի ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցության շարքերում, և Արցախի հետ Ձեր կապն այսօր առավել ինտենսիվ է։ Ի՞նչ բանավեճ ու խոսույթ կա այսօր Արցախում՝ ո՛չ միայն որպես 30 տարի ադրբեջանական լծից ազատված պետական միավոր, այլև պատերազմից հետո, ի՞նչ է կատարվում։

-Չեմ կարծում, թե որևէ խոսույթ կա, կա անորոշություն․ մարդիկ չեն հասկանում՝ ի՞նչ ակնկալել ապագայից, և այդ անորոշությունը լուրջ խոչընդոտ է տարբեր գործընթացներում՝ ամենակենցաղային հարցերից մինչև քաղաքական ամենակարևոր հարցերը։ Հիմնական քննարկումները գնում են հենց այդ հարթության մեջ՝ ինչ է լինելու չորս տարի հետո, երբ լրանա նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշված ժամկետը, որով Ադրբեջանը, մեծ հաշվով, իրավունք ունի խոչընդոտել ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությունն Արցախում, լինելո՞ւ է, արդյոք, նոր պատերազմ, թե՞ չի լինելու, ինչպիսի՞ն են ՀՀ իշխանության մտադրություններն Արցախի հարցի հետ կապված։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ոչ ոք չի կարողանում գտնել։

-Այն, որ ՀՀ-ի առաջին դեմքերն Արցախի անկախության հռչակման օրը Ստեփանակերտում չեն, այլ պատգամավորներն են, ինչպե՞ս է ընկալվում Արցախում։

-Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչպես է ընկալվում, ես իմ կարծիքը կհայտնեմ այդ ամենի կապակցությամբ։ Սա բավականին բացասական զարգացում է և նոր զարգացում չէ։ Եթե հիշում եք՝ 2020 թվականի վերջին, երբ արտգործնախարարն էր այցելել Արցախ, Ադրբեջանը վայնասուն էր բարձրացրել։ Ես վստահ եմ, որ այդ այցը եղել է ռուս-ադրբեջանական բանակցությունների թեմա, որովհետև նաև այդ այցից հետո է․․․ այդ բանակցությունների հիմնական թեման ռուսական խաղաղապահների մանդատի թեման է, որն Ադրբեջանը մինչև այսօր հրաժարվում է ստորագրել։ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է այն, որ ՌԴ-ն չունի այդ մանդատը և փորձում է ինչ-որ զիջումներ կորզել ռուսական կողմից։ Մանդատ ասելով՝ նկատի ունենք գործառույթների և լիազորությունների շրջանակը խաղաղապահ առաքելության։ Այդ այցից հետո ռուսական կողմի առաջ դրվել է, որպեսզի թույլ չտան բարձրաստիճան պաշտոնյաների այցը, առնվազն քաղաքական իշխանության, արտաքին և ռազմական գերատեսչությունների։

-Այսինքն՝ Ադրբեջանի՞ կողմից է այդ պահանջը դրվել ՌԴ-ի առաջ, որն էլ իր հերթին ՀՀ-ին է դա ներկայացրել։

-Այո՛, Ադրբեջանը դրել է այդ պահանջը, և կարծում եմ՝ հայկական կողմն ընդունել է՝ այն տրամաբանությամբ, որ պետք է կառուցողական լինել ռուսական կողմի հետ, ինչը, կարծում եմ, սխալ մոտեցում է։ Շատ հաճախ, երբ փորձում ես կառուցողական լինել, հասնում ես մի կետի, երբ պարզապես չես կարողանում պաշտպանել քո երկրի պետական շահերը։ Սա շատ վտանգավոր նախադեպ է ստեղծել, որովհետև եթե որոշ ժամանակ այս այցերը չլինեն ամենաբարձր մակարդակով, և եթե հանկարծ մեկ, երկու տարի հետո այդպիսի այց լինի, էսկալացիան շատ ավելի մեծ է լինելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան