Ինչպես է կազմակերպվելու ուսումնական պրոցեսը բուհերում․ շուրջ 1.5 տարի անց՝ անցում առկա ուսուցման․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Համավարակով պայմանավորված՝ շուրջ մեկուկես տարվա դադարից հետո բուհերում ուսումնական տարին մեկնարկել է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը նշում է՝ հեռավար ուսուցման արդյունքում կրթության որակը տուժել է, բայց՝ որոշ չափով․ «Մարդիկ կենդանի շփման պակաս են ունեցել․ լսարանում գիտելիքի փոխանցումը այլ է, օնլայն տարբերակով՝ մեկ այլ։ Շատ ուսանողներ մասնակցում են դասերին, բայց չգիտես՝ լսում են, թե՝ ոչ»։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցառումների շրջանակում կառավարությունը նոր կարգ է սահմանել, որը վերաբերում է նաև ուսումնական հաստատություններին․ բուհերում պրոֆեսորադասախոսական կազմը կա՛մ պետք է պատվաստվի կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնի 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ։

Հիշեցնենք՝ Հայաստանում պատվաստումն անվճար է, իսկ մեկ թեստի արժեքը՝ մինչև 15.000 դրամ։

Հովհաննես Հովհաննիսյանը նշում է՝ համալսարանում դասախոսների մեծ մասն արդեն պատվաստվել է։ Ինչ վերաբերում է լսարաններում ուսումնական պրոցեսի կազմակերպմանը, այդ հարցով քննարկումները դեռ չեն ավարտվել։

«Մյուս շաբաթ Առողջապահության նախարարը կայցելի համալսարան, որի ընթացքում կքննարկենք և կփորձենք համատեղ, ընդունելի լուծում գտնել այս հարցի վերաբերյալ»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը նկատում է՝ 1․5 տարվա ընթացքում ուսումնական գործընթացը հեռավար կազմակերպելու առումով լուրջ դժվարություններ են եղել․

«Դժվարությունները հաղթահարել ենք պահելով կրթության որակն ու շարունակականությունը և ապահովելով ուսանողների ներկայությունը դասերին»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ խոստովանում է՝ մեկ տարի հեռավար ուսուցմամբ է դասավանդել, որևէ դրական կողմ չի կարող նշել․ «Ջերմությունը չկա, բույրը չկա, մթնոլորտն այն չէ, չես կարողանում տրամադրվել որպես դասախոս և ուսանողներն էլ՝ որպես ուսանող»։

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրս ուսանողուհի Գոհար Մարությանն ասում է՝ քանի որ տևական ժամանակ համալսարանում չի եղել, իրեն առաջին կուրսի ուսանող է զգում։ Նկատում է՝ հեռավար ուսուցմամբ ձեռք են բերել տեսողական խնդիրներ՝ անընդհատ հեռախոսի կամ համակարգչի առջև լինելու պատճառով։

Ապագա ծրագրավորող Լիանա Ասատրյանը, որի ուսանողական առաջին տարին անցել է առցանց տարբերակով, նշում է՝ ավելի լավ է դասերին մասնակցել դիմակով, քան կրկին անցնել հեռավար ուսուցման։ Առաջին ուսումնական տարում համակուրսեցիները միմյանց հետ շփվել են միայն առցանց տիրույթում։ 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Մկրտչյանն էլ, որն ապագա դեղագետ է, ընդգծում է՝ հեռավար ուսուցմամբ ուսման որակը նույնը մնալ չէր կարող։

Թեկուզ դիմակներով, սակայն համալսարանականները կողմ են առկա ուսուցմանը։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն էլ հույս է հայտնում, որ կնվազեն համավարակի տեմպերը, և ստիպված չեն լինի կրկին անցնել ուսուցման հեռավար տարբերակի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան