ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին բանաձև է ընդունել․ ՀՀ-ն այն ներկայացնողների թվում չէ

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 79-րդ նստաշրջանի ընթացքում բանաձև է ընդունել ՄԱԿ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համագործակցության մասին, հայտնում է Ինտեֆաքս-ը՝ վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի ծառայությանը։

«Փաստաթղթում ընդգծվում է, որ ՀԱՊԿ-ը զգալի գործնական ներդրում ունի իր խաղաղապահ ներուժի և տարածաշրջանային անվտանգության ու կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչության և կազմակերպված անդրազգային հանցավորության դեմ պայքարում, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, անկարգապահ միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարում բնական և տեխնածին աղետների վերացման գործում, որը նպաստում է ՄԱԿ-ի նպատակների և սկզբունքների իրականացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Գլխավոր վեհաժողովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկել է շարունակել կանոնավոր խորհրդակցություններ անցկացնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ՝ երկկողմ շփումների և տարբեր ձևաչափերի ֆորումների շրջանակում։

Հաղորդագրության համաձայն՝ ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը կշարունակեն համագործակցել՝ ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության հետևողական և համապարփակ իրականացման համար։

«Երկու կազմակերպություններն էլ կուսումնասիրեն խաղաղության պահպանման ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հնարավոր ուղիները»,- ասվում է հայտարարության մեջ։

Բանաձևը ներկայացվել է կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ-ի ու Տաջիկստանի կողմից։ Հայաստանը ևս ՀԱՊԿ անդամ է, սակայն սառեցրել է մասնակցությունը կազմակերպության գործունեությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի