ՌԴ-ում բնակվող հայ մասնագետը տեղափոխվել է Հայաստան՝ Շիրակի մարզպետարանում աշխատելու․ մեկնարկել է «Ի գործ» ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Այսօր Շիրակի մարզում մեկնարկեց հայրենադարձությանը նպաստող «Ի գործ» ծրագիրը․ Շիրակի մարզպետարանում մեկ տարով աշխատանքի անցավ սփուռքահայ մասնագետ, ՌԴ-ում բնակվող Սոֆյա Սեյրանովան, որն ավարտել է Սարատովի Ազգային հետազոտական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որը եկել էր պաշտոնապես ներկայացնելու սփուռքահայ մասնագետին, նշեց, որ Շիրակը մարզերից առաջինն է, որտեղ իրագործում են սփյուռքահայ բարձրորակ մասնագետներին ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներում ներգրավող այս ծրագիրը։

Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի, 19 երկրներից ժամանած 52 մասնագետներ արդեն իսկ ներգրավվել են ՀՀ կառավարության աշխատանքներում։

«Հայաստանը միայն Երևանը չէ, միայն Երևանի կենտրոնական կառավարական մարմինները չեն, նախարարությունները չեն, կարծում եմ՝ այս տենդենցը պիտի զարգացնել։ Հուսով եմ՝ մյուս մարզերն էլ հետաքրքրություն կցուցաբերեն, մենք էլ, անկասկած, իրենց կընդառաջենք»,- ասաց Զարեհ Սինանյանը։

Խոսելով ծրագրի արդյունավետության մասին՝ Զարեհ Սինանյանն ասաց․ «Այն փաստը, որ մեր մասնակիցներից երկուսը դեռ ամիսներ առաջ լքեցին ծրագիրը, որովհետև անցան կառավարության մարմիններում մշտական աշխատանքի, և այն փաստը, որ ևս 11 անդամ կառավարության խնդրանքով երկարաձգում է իր պայմանագիրը ևս մեկ տարով, ընդ որում՝ ոչ հանրապետական ռեսուրսների հաշվին, այլ «Հովնանյան» հիմնադրամի, որի դերը մեծ է, հոգում է կեցություն ծախսերը, սա արդեն ցուցիչ է, որ ծրագիրն իրականում շատ հաջող է»։

Նա նշեց, որ ի սկզբանե մտածում էին՝ մասնակիցների գոնե մեկ տոկոսը կցանկանա մնալ հայրենիքում ծրագրի ավարտից հետո, այսօր արդեն 50 տոկոսից ավելին են մնում։

Զարեհ Սինանյանը փաստեց, որ մասնագետները մեծ մասամբ գալիս են ՌԴ-ից, ժամանողներ կան նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից, Կանադայից, Չինաստանից։

Սոֆյա Սեյրանովան շատ ոգևորված էր․ նա աշխատելու է Շիրակի մարզպետարանում, զբաղվելու է արտաքին կապերի հաստատմամբ։ Ասաց՝ սիրել է Գյումրին ու որոշել է աշխատել հենց այս քաղաքում։

Արմիկ Մովսիսյան