14 օրենք, որ բարդացնում է Ռուսաստանում աշխատող հայաստանցիների կյանքը

Լուրեր

18.12.2025 | 13:48
Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվել է շուրջ 6 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք․ Դատախազություն
18.12.2025 | 13:40
Ադրբեջանցի դատախազն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
18.12.2025 | 13:33
Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
18.12.2025 | 13:24
Ռուբեն Վարդանյանը փորձել է Հայաստան տեղափոխվել՝ իմանալով, որ կա ադրբեջանական կողմից ձերբակաման որոշում․Շահրամանյանը՝ Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին տրամադրելու մեղադրանքի մասին
18.12.2025 | 13:18
Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս հանգստյան օրերին բանակցություններ կանցկացնեն Մայամիում. Politico
18.12.2025 | 13:11
ՌՊԼ․ Սպերցյանը` նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
18.12.2025 | 13:07
Վաղարշապատի համայնքապետարանը գրավոր իրազեկում չի ստացել այսօր Մայր Աթոռում հավաք անցկացնելու մասին
18.12.2025 | 13:02
Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային
18.12.2025 | 12:56
Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
18.12.2025 | 12:34
Վրաստանն արգելել է իր քաղաքացիներին քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում
18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չկարողանալով Հայաստանում աշխատանք գտնել, տարեկան բազմահազար հայաստանցիներ արտագնա աշխատանքի են մեկնում: Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության տվյալների՝ հայաստանցի միգրանտների 96%-ը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Արտագաղթողների 78 տոկոսը տղամարդիկ են: ՌԴ-ում հեշտ է հարմարվելը՝ թե մշակույթի, թե լեզվական ճանաչողության առումով: 
Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնում են ԱՊՀ բոլոր երկրներից՝ ծառայելով որպես էժան աշխատուժ: Վերջին չորս տարիներին, սակայն, ՌԴ իշխանությունները բազմաթիվ օրենքներ են ընդունել, որոնցից յուրաքանչյուրը տարբեր չափով ազդել է միգրանտների վրա: Հիշենք դրանցից մի քանիսը: Ամենաթարմ օրինակը. 01 հունիսի, 2017թ. Ուժի մեջ մտավ ռուսական վարորդական իրավունք չունեցող ներգաղթյալների՝ վարորդական աշխատանքի արգելքը: Օրենքը պարտավորեցնում է բոլոր օտարերկրացիներին, որոնք վարորդ են աշխատում, ունենալ ռուսական վարորդական իրավունք: Հակառակ պարագայում նրանք կամ նրանց գործատուն կտուգանվեն 50 հազար ռուբլով:

Օրերս որոշ ռուսական ԶԼՄ-ներ տեղեկություն տարածեցին այն մասին, որ առաջիկայում այս օրենքում փոփոխություններ կարվեն, որոնց արդյունքում սահմանափակումները չեն տարածվի ՀՀ քաղաքացիների վրա: Մինչ այդ, սակայն, օրենքը գործում է ողջ խստությամբ:

08 հուլիսի, 2015թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն ոչ իրենց մասնագիտությամբ աշխատող միգրանտներին կարող են արտաքսել երկրից:

13 հոկտեմբերի, 2014թ. Ռուսաստանում ապօրինի միգրանտներին աշխատանքի ընդունելու համար տուգանքը եռակի ավելացավ, քանի որ 5000 ռուբլու տուգանքը գործատուին չէր դրդում հրաժարվել ապօրինի աշխատուժից. առավել ձեռնտու էր տուգանվել, բայց էժան վճարել միգրանտին, քան օգտվել ռուսաստանցու ծառայություններից:

5 փետրվարի, 2014թ. ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունն արգելեց ավելի քան 600 հազար օտարերկրացու մուտքը երկիր, որոնք անօրինական աշխատողներ էին: Ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին ասաց, որ ամեն տարի մոտ 18 մլն մարդ է մտնում Ռուսաստան, 12.5 մլն-ը՝ աշխատելու նպատակով, նրանց 60 տոկոսն էլ աշխատում է անօրինական: Ընդ որում, ընդգծեց, որ նրանց մեջ կան շատ հայեր: Արդյունքում հազարավոր հայերի մուտքը ՌԴ արգելվեց:

Մեր պատկան մարմինները ամեն կերպ փորձում էին անհատական դիմումներ ներկայացնելով ՝ արգելանքը հանել, քանի որ այստեղ աշխատանքով չէին կարողանում ապահովել սեփական քաղաքացիներին:

19 փետրվարի, 2014թ. Պետդուման ընդունեց օրինագիծ, որի համաձայն, աշխատանքային միգրանտները պարտավոր են միգրացիոն քարտերը լրացնելիս նշել, որ Ռուսաստան այցելելու նրանց նպատակն աշխատանքային գործունեությունն է: Իսկ սա ենթադրում է նոր հարկային պարտավորություներ:

12 փետրվարի, 2014թ. Պետդուման ընդունեց օրենք, որ աշխատանքային պայմանագիր կնքելիս, աշխատողները պարտադիր պետք է բժշկական ապահովագրության թուղթ ներկայացնեն: Բժշկական ապահովագրության արժեքը տարեկան 5,4 հազար ռուբլի է:

17 սեպտեմբերի, 2013թ. Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը հայտարարեց, որ ցանկանում է արգելել ներգաղթյալներին մասնակցել պետական օբյեկտների շինարարությանը: Ոլորտում աշխատող 250,000 օտարերկրացիներին կփոխարինեն տեղացիները: Միգրանտները, ըստ նրա, անօրինական են աշխատում, չեն վճարում հարկերը, ինչից պետությունը տուժում է:

03 հոկտեմբերի, 2013թ. Պետդուման ընդունեց ներգաղթյալների երեխաներին անվճար հիմունքներով դպրոց և մանկապարտեզ ընդունելու սահմանափակումների մասին օրենքը: Հանրակրթական հաստատություններում սովորելու իրավունք տրվեց միայն այն արտասահմանցիների երեխաներին, որոնք առնվազն մեկ տարի հարկեր են վճարում Ռուսաստանին: Պատգամավորների կարծիքով՝ ներգաղթյալների երեխաները դանդաղեցնում են կրթական գործընթացը:

25 հոկտեմբերի, 2013թ. Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ որոշվեց արգելել միգրանտներին աշխատել շուկաներում և բանջարեղենային «բազաներում»: ՌԴ նախագահը հանձնարարել էր մի քանի ոլորտներում ներգաղթյալներին փոխարինել տեղաբնակներով, իսկ ծանր աշխատանքները կարող են անել միգրանտները:

31 հոկտեմբերի, 2013թ. Պետդուման օրենք ընդունեց, ըստ որի՝ ներգաղթյալները չեն կարող աշխատել Ռուսաստանում, եթե դատապարտվել են որևէ հոդվածով:

14 դեկտեմբերի, 2013թ. Պետդումայի պատգամավորներն օրենք ընդունեցին, որը խստացնում է բնակության կամ ժամանման վայրի գրանցման կարգը խախտելու պատասխանատվությունը: Օրինագիծը կեղծ գրանցման համար պատիժ է սահմանում մինչև երեք տարի ազատազրկում, հարկադիր աշխատանք նույն ժամանակահատվածով կամ 100-500 հազար ռուբլի տուգանք:

18 դեկտեմբերի, 2013թ. Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկեց հարկել ներգաղթյալների դրամական փոխանցումները, քանի որ նրանք սոցիալական հարկեր չեն վճարում: Օրենքը դեռ դուրս չի եկել Պետդումայի օրակարգից և հնարավոր է՝ ընդունվի:

Սրանք դեռ քիչ էին, Հայաստանն էլ փորձեց իր հերթին մի բան պոկել:

06 մայիսի, 2015թ. Հայաստանի խորհրդարանն ընդունեց եկամտահարկի և շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ, որոնցով առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին: Ռուսաստանում մշտապես նոր սահմանափակող օրենքներ են ի հայտ գալիս, մանավանդ երբ որևէ միգրանտ հանցագործություն է անում կամ օրնազանցություն: ՌԴ ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն, ՌԴ-ում ապրող միգրանտների 80 %-ը չունի աշխատանքային իրավունք:

Այս և այլ խստացումներով միգրանտների վիճակը զգալիորեն բարդանում է: Արտագնա աշխատանքի մեկնածներն իրենց աշխատածի զգալի մասով ստիպված են լինում տարբեր տուգանքներ կամ էլ օրենսդրական խստացումներով սահմանված վարձեր վճարել: Եվ եթե սրան էլ գումարվում է ռուբլու փոխարժեքի անկումը, ապա պատկերը դառնում է տխուր. միգրանտների զգալի մասը չի կարողանում և իր ապրելու համար գումար վաստակել, և Հայաստան փող ուղարկել: Արդյունքում՝ շատերը Ռուսաստան են տեղափոխում ընտանիքներին: Այդպես ավելի էժան է ստացվում ապրելը:

Հայաստանի կառավարությունը ողջ այս ընթացքում ընդամենը մեկ անգամ է օգնել միգրանտներին. խոսքը 2014թ. հուլիսի 3-ի օրենքի մասին է, ըստ որի՝ կողմերի տարածքում քաղաքացիները աշխատանքային գործունեություն կարող են ծավալել առանց լրացուցիչ թույլտվության: Սակայն պետք է աշխատանքային պայմանագիր, ինչն ամենամեծ խնդիրն է:

Ի դեպ, Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների ռեալ թիվ չկա: Ռուսաստանի միգրացիոն ծառայության համաձայն՝ 2013թ.-ի հոկտեմբերի դրությամբ Ռուսաստանի տարածքում գտնվում է Հայաստանի մոտ 500 հազար քաղաքացի: Մեր իշխանությունները վստահեցնում էին, թե այս և այլ խստացումները Հայաստանից գնացածների վրա չեն ազդի, քանի որ կա Մաքսային Միություն: Կյանքը ցույց տվեց, սակայն, որ Եվրասիական տնտեսական միությունը նաև այս առումով է ոչ կենսունակ:

Սևակ Հակոբյան