Ոստիկանությունն արտոնյալ վիճակում է․ նրանց «թևի տակ առնելու» սովետական ձևը չի փոխվում․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

«Բիրտ ուժի կիրառում ոստիկանների կողմից. պողպատե մանդատ ընդդեմ քաղաքացիների՞» թեմայով առցանց քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց օգոստոսի 14-ին Լոռու մարզում գրանցված դեպքին, երբ  «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով երկու անձ մահացել էր։ Վթարից հետո դեպքի վայր եկած հարակից գյուղերի բնակիչները քաշքշելով և հայհոյելով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ կատարվածի մեջ մեղադրելով նրանց, կողաշրջել և ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով արդեն կալանավորվել է չորս անձ։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն անդրադարձավ դեպքից հետո վերջին օրերին Լոռու մարզի Մարց ու հարակից գյուղերում ոստիկանների իրականացրած գործողություններին:

«Մարց գյուղի այն բնակիչները, որոնք որպես վկա բերման են ենթարկվել և բռնությունների են ենթարկվել, պատերազմի մասնակիցներ են: Ինչպե՞ս կարելի է այդպես վարվել, երբ մարդիկ զուտ հոգեբանորեն խիստ ճնշված են՝ լինելով բազմաթիվ տառապանքների ու ողբերգությունների ականատես և դեռ ուշքի չեն եկել, մինչդեռ ոստիկանությունը նրանց հետ այսպես է վարվում…

Վարչապետը երբ տեսնում է, որ վերահսկողություն չկա, որ ոստիկանությունն արտոնյալ վիճակում է, պետք է միջամտի: Դատախազությունը պետք է վերահսկողություն իրականացնի, բայց չի իրականացնում»,- նշեց իրավապաշտպանը՝ ընդգծելով նաև, որ ոստիկանությանն իրենց «թևի տակ առնելու» սովետական ձևը չի փոխվում:

 

Մանրամասները՝ տեսանյութում: