Շրջիկ առևտրի կետերում ՀԴՄ-ի կիրառումը կնպաստի գործարքների թափանցիկությանը

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

Շրջիկ առևտրի կետերի փաստաթղթավորումը հեշտացնելու համար նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ։ Սահմանվել է պարտադիր պահանջ, որ մանրածախ վաճառք իրականացնելիս, եթե դա կատարվում է շրջիկ առևտրի կետերի միջոցով, կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա։

Շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ՀԴՄ կտրոնի վրա պարտավոր են տպագրել ապրանքի անվանումը, ծառայության անվանումը, կոդը, գնված ապրանքի քանակը, չափման միավորը և այլն։

Հարկ վճարողը հսկիչ դրամարկղային մեքենան շրջիկ գրանցելու համար պետք է օգտվի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից, որտեղ նրա կողմից պետք է նշվի ՀԴՄ-ի տեղադրման հասցեն, ավտոմեքենայի մակնիշը, նաև ավտոմեքենայի պետհամարանիշը։ Որպես գործունեության հասցե համակարգի կողմից ինքնաշխատ լրացվում է տվյալ ՀՎՀՀ-ի իրավաբանական հասցեն։Շրջիկ առևտրի կետերում հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը կնպաստի գործարքների թափանցիկությանն ու կնվազեցնի իրացման շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերը։