Որևէ պարագայում չի կարելի տրվել Ադրբեջանի սադրանքին. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:15
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

Գորիս-Կապան ճանապարհահատավածն արդեն երկու օր է փակված է ադրբեջանցիների կողմից, բանակցությունները շարունակվում են. փաստորեն մեր երկրի տարածքում թշնամին ճանապարհ է փակում՝ մեր քաղաքացիներին չթողնելով տեղաշարժվել: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այդ ճանապարհահատվածի հետ կապված՝ 44-օրյա պատերազմից հետո հանրային բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, մեղադրանքներ են ուղղվել կառավարությանը և կառավարությունն իր կողմից որոշակի լուծումներ է առաջարկել՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով:

«Այդ ճանապարհահատվածը վերահսկվում է նաև ռուսական համապատասխան ստորաբաժանումների կողմից, այդպես էր մինչև երկու օր առաջ, սակայն Ադրբեջանի կողմից սադրիչ գործողություններ են իրականացվում, որպեսզի տորպեդահարվի և արժեզրկվի մեր կառավարության խաղաղության օրակարգը, որը երեկ խորհրդարանում ներկայացրեց վարչապետը: Մենք վստահ ենք, որ որևէ պարագայում չի կարելի տրվել սադրանքի, պետք է պահպանել սառնասրտությունը և բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցներով հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը:

Կրկնում եմ, սա սադրանք է, որն իրականացվում է, որպեսզի խաղաղության օրակարագը արժեզրկվի, այդ թվում և առաջնահերթ Հայաստանի ներհանրային կյանքում: Վստահաբար այս նպատակը չի իրագործվելու: ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն իր քվեն տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ որպես ծրագրի առանցքային դրույթ ունենալով խաղաղության օրակարգի առաջ մղումը»,- նշեց Աղաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: