Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 700 պացիենտ․ թիվը բավական մտահոգիչ է․ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Այս պահին մենք ունենք 14 ծավալված բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են COVID պացիենտների։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ծավալել ենք 1500 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1143-ը։ Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 700 պացիենտ, ընդհանուր հոսպիտալացված պացիենտների և ծանր պացիենտների թիվը բավականին մտահոգիչ է։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկներում այս պահին ակտիվ կերպով շրջանառվում է «Դելտա» շտամը, որն աչքի է ընկնում ինչպես իր բարձր վարակելիության աստիճան ունենալով, այնպես էլ հիվանդացության ավելի ընթացքով։ Ունենք երիտասարդ պացիենտներ, որոնք որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայումս գտնվում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում, մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- հայտնեց նախարարը։

«Ընդհանուր առմամբ արդեն 267 հազար 504 պատվաստում ենք իրականացրել։ Օրական պատվաստման թիվը մենք արդեն հատեցինք 7000-ը, տենդենցը տեսնում ենք, որ բավական ակտիվություն ունենք, որոշ պոլիկլինակներում անգամ հերթեր են գոյանում։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օր օրի ավելացնենք մեր հզորությունները պատվաստումային գործընթաը հնարավորինս հեշտ և առանց հերթերի կազմակերպելու համար։ Քանի որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը։ Իհարկե բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ պատվաստումն իրականացնելու։ Մենք ակնկալում ենք պատվաստվողների մեծ հոսք»,- նշեց Ավանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: