ԵՄ-ն հաստատել է Թուրքիային ևս 3 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն տրամադրելու առաջարկը

Լուրեր

29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Եվրահանձնաժողովը հաստատել է սիրիացի փախստականներին աջակցելու նպատակով Թուրքիային 3 մլրդ եվրո արժողությամբ հավելյալ ֆինանսական օգնություն տրամադրելու առաջարկը. տեղեկացնում է EH-ն:

Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպոլուսը թեմայի վերաբերյալ Բրյուսելում մամուլի ասուլիս է անցկացրել։ Ավրամոպոլուսը հիշեցրել է, որ ԵՄ-ն Թուրքիային խոստացված ֆինանսական աջակցության առաջին մասի վերաբերյալ պայմանագրերը ստորագրել է 2017թ․ վերջին։

«Եվրամիությունը հավատարիմ եղավ իր խոսքին։ Այսօր Եվրամիությունը ակտիվացնում է Թուրքիայի փախստականների համար նախատեսված նյութական օգնության հաջորդ 3 մլրդ եվրո արժողությամբ բաժինը», -նշել  է Եմ հանձնակատարը։

Ավրամոպոլուսը տեղեկացրել է, որ նշված 3 միլիարդից 1 միլիարդը կտրամադրվի Եվրամիության բյուջեից, իսկ 2 միլիարդը՝ ԵՄ անդամ երկրների կողմից։ Նա հավելել է, որ մինչ օրս Թուրքիային տրամադրված դրամական աջակցության շնորհիվ 500․000 երեխայի համար կրթություն և 1․2 մլն փախստականի ամսական դրամական աջակցություն է ապահովվել։ Նա նշել է, որ այդ աշխատաքները պետք է շարունակվեն և այդ ընդհանուր խնդրի հարցում ԵՄ-ն ու Թուրքիան պետք է համագործակցեն։

2015թ․ նոյեմբերի 29-ին կայացած Թուրքիա–ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովը պարտավորվել էր մինչև 2017թ․ ավարտը Թուրքիայի փախստականներին աջակցելու նպատակով 3 մլրդ եվրո հավելյալ ֆինանսավորում տրամադրել այդ երկրին։

Իսկ մարտի 18-ի գագաթնաժողովին կողմերի միջև համաձայնություն էր ձեռք բերվել, որ, եթե նշյալ միջոցները սպառվեն, ապա մինչև 2018թ․ ավարտը ԵՄ-ն Թուրքիային կտրամադրի ևս 3 մլրդ եվրո հավելյալ օգնություն։ Այդ միջոցները պետք է օգտագործվեն Թուրքիայում ապաստանած շուրջ 3․5 մլն սիրիացի փախստականների առողջական, կրթական, սննդի և այլ խնդիրների լուծման ու կարիքները հոգալու համար։

Հավելենք, որ ԵՄ-Թուրքիա հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2018թ․ մարտի 26-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի մասնակցությամբ։