Բաքվի հերթական կեղծիքը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի՝ UNESCO-ի առաքելության մասին հայտարարությանը

Լուրեր

20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է UNESCO-ի առաքելության մասին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե հայկական կողմն է խոչընդոտում UNESCO-ի առաքելության մուտքին Արցախ։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մասնավորապես, նշել է, որ երբ Ադրբեջանը բազմաթիվ անգամներ դիմել է UNESCO-ին՝ տարածաշրջան այցելելու համար, հենց Հայաստանն է խոչընդոտել միջազգային առաքելությունների այցին «Ադրբեջանի օկուպացված տարածքներ», փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ Հայաստանը երբևէ չի խոչընդոտել UNESCO-ի առաքելության այցին։ Դրա վառ վկայությունն են հենց Ադրբեջանի ԱԳՆ-ի և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ավելի վաղ արած հայտարարությունները, որոնցում նշվում է, թե UNESCO-ն է ժամանակին այցերից հրաժարվել։

Աբդուլաևան նաև ասել է, թե Ադրբեջանը բազմիցս արտահայտել է իր վերաբերմունքը «ազատագրված տարածքներում» UNESCO-ի անկախ և օբյեկտիվ առաքելության իրականացման հետ կապված ւ նույնիսկ կոչ արել այդ գործընթացն արագացնել։

«Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի հայտարարությանը, որ դեմ չէ նման առաքելության իրականացմանը, մենք ուզում ենք ասել, որ հույս ունենք՝ առաքելությունը կիրականացվի մոտ ապագայում և կարձանագրվեն նպատակային ոչնչացման քաղաքականության արդյունքները, որ իրականացվում է Հայաստանի կողմից»,- հայտարարել է Աբդուլլաևան։

Հավելենք, որ հենց ադրբեջանական կողմն է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունից հետո ամեն կերպ խոչընդոտում UNESCO-ի առաքելության մուտքին Արցախի գրավյալ տարածքներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարություններ են արել հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության և այդ աշխատանքներում UNESCO-ի ներգրավման մասին, որը մերժում է պաշտոնական Բաքուն՝ շարունակելով տարբեր մեղադրանքներ հնչեցնել կազմակերպության հասցեին։

Բացի այդ, UNESCO-ն իր հերթին է հասցեական հայտարարություններով նշել, որ առաքելության մուտքի հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է։ Մասնավորապես, դեկտեմբերին կազմակերպության մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն հայտարարել էր, որ Ադրբեջանից դեռ պատասխան չեն ստացել Արցախ կազմակերպության փորձագիտական առաքելություն ուղարկելու համար։

«Առայժմ միայն Ադրբեջանի պատասխանին ենք սպասում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա առաջ շարժվել առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել էր նա։

Ավելի վաղ էլ՝ նոյեմբերին, UNESCO-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ առաջարկել էր փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային ժառանգության պաշտպանության համար:

Ադրբեջանի ղեկավարության՝ UNESCO-ի նկատմամբ մեղադրական հռետորաբանությունը փոխվել է միայն վերջին ամիսներին։ Մայիսին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ UNESCO-ի հետ քննարկումներ են անցկացնում և ներկայում առաքելության ժամանման շուրջ բանակցությունների վերջին փուլում են։ Դրանից հետո էլ՝ հունիսի վերջին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա

Աբդուլլաևան էր հաղորդել, որ Բաքուն և UNESCO-ն քննարկում են Արցախի գրավյալ տարածքներ կառույցի առաքելության կազմակերպման հարցը։ Խոսքը Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների և Շուշիի մասին է։

Թվում էր, թե ադրբեջանական կողմը, այնուամենայիվ, համաձայնել է կազմակերպության առաքելության այցին, սակայն պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը կրկին խոչընդոտներ է ստեղծում՝ փորձելով դրանում մեղադրել հայկական կողմին։

Էմմա Չոբանյան