3-րդ նախագահը 100 միլիոնից ավելի կազինոներում կրվել ա, ինչի՞ հաշվին՝ զենքերի հաշվին․ Խ․ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
19.12.2025 | 20:15
Ով կանխիկ ունի. Factor TV-ն հաշվել է կառավարության անդամների փողերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 20:00
ԱԱԾ-ին նամակ ենք գրել՝ մեղադրում են մեզ գործակալ լինելու մեջ. մեր դեմ քրգործ հարուցեք կամ պատասխանատվության կանչեք․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 19:47
Քննարկվել են մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջարկներն ու իրավիճակային լուծումները
19.12.2025 | 19:33
Յուրա Մովսիսյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հավաքականի ապագայի վերաբերյալ
19.12.2025 | 19:20
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան կնպաստի վառելիքի գների նվազմանը․ գործարքն իրականացնող ընկերության մեկնաբանությունը
19.12.2025 | 19:10
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 18:58
Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է երկրի պատմության մեջ ամենամեծ համաներումը
19.12.2025 | 18:47
Եթե մեզ հարգանքով վերաբերվեք, որևէ գործողություն չի լինի. Պուտինը՝ նոր պատերազմի հնարավորության մասին
Բոլորը

«Մենք պետք է գնանք 90-ականներ»,- այս մասին ԱԺ-ում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: – Ուզում եմ մեր դաշնակցական ընկերները ուշադրություն դարձնեն, որ 90-ականների վերջին Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ մենք ինչ հնարավորություն ունենք, ասաց որ աշխարհի հզոր տերություններն ասում են՝ սա այն ճանապարհն է, որով կարող եք հասնել այն հանգրվանին, որը դուք ուզում եք: Հայաստանի Հանրապետությունում եղավ հեղաշրջում, ոչ մեկը խորքային չուսումնասիրեց՝ ինչ է կատարվում։ Այդ ժամանակ եռանախագահող երկրների նախագահներն ասում էին՝ անհնար է, եթե Սովետական Միությունը փլուզվել է, և այն սահմանները, որոնք ՄԱԿ-ի կողմից ընդունվել են, դրանից դուրս ցանկացած քառակուսի մետրի համար պատասխան եք տալու, ամբողջ աշխարհը ձեզ չի ներելու։

Այդ ժամանակ, առանց պատկերացնելու, դեմ դուրս եկան քաղաքական ուժեր, դուրս եկան, հեղաշրջում արեցին, դրանից հետո ամբողջ քաղաքական համակարգը զրոյականացվեց, իմիտացիա ստեղծվեց, թե  քաղաքական ինստիտուտներ են ստեղծված, տարբեր տեղերից մարդիկ էին գտնում, բերում քաղաքական կուսակցության անվան տակ, ասում էին՝ սա մեր քաղաքական համակարգն է…

Քաղաքական համակարգը վերցրվեց մի անձի ձեռքը, մի քիչ կարողանում էին որոշակի փորձ ունեցող քաղաքական ուժեր ընդդիմանալ, ինչ-որ պահից սկսում էին բանակցել։

Շատ լավ գիտեք, թե Հոկտեմբերի 27-ը ինչի համար է եղել, որպեսզի հողերի տալը հետաձգեն։ Լավ գիտեք՝ 2004 թվականին այդ տուրուդմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ, գիտեք 2016 թվականի ՊՊԾ գնդի պատմությունն ինչ եղավ… Այդ ընթացքում հասարակությունն ունեզրկվում էր, մի քանի տասնյակ, մի քանի հարյուր մարդիկ հարստանում էին»։

Սուքիասյանը դիմեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին՝ պարոն Գևորգյա՛ն, դուք կյանքում բիզնես արե՞լ եք։

«Բիզնես չի արել, մի քանի հարյուր միլիոն դոլարի տեր է։ Մեկդ չի հարցնում՝ որտեղի՞ց իրեն դա։ Միայն Կենտրոնում 57 հատ սեփականության իրավունք ունի։ Չորս եղբայրներով՝ իմ ծնողի հետ տասնյակ տարիներ չեն քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել։ Ինձանից խելացի մա՞րդ է, ուժեղ տղա՞ է։

Երրորդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է։  Պարոն Օհանյանը լավ գիտի, երրորդ նախագահն եկել է Հայաստան, կոշիկներից մեկը մյուսից մի համար մեծ է եղել։ Ոնց եղավ հիմա «ֆաբերժե», չգիտեմ ինչեր, որտեղի՞ց, ինչի՞ հաշվին. զենքերի հաշվին, ինչի՞ հաշվին, մեր զինվորների հաշվին, ինչի՞ հաշվին, կրթության հաշվին, առողջապահության հաշվին, և համակարգ չենք ունեցել, լայնամասշտաբ կոռուպցիա է եղել, մի մարդ է որոշել՝ ով, ինչ անի: Հիմա եկել, ինչն եք պաշտպանում…»,- ասաց պատգամավորը:

Պատգամավորը գովեստի խոսքեր ասաց ՔՊ-ի հասցեին և ընդդիմությանը հորդորեց աշխատել արդյունավետ և հարգել միմյանց:

Նա կոչ արեց պատմությունն ուսումնադիրել. «Ի՞նչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանը, հեղաշրջում արեց, Վազգեն Սարգսյանը, Աստված հոգին լուսավորի, բայց շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ, ուժային համակարգն ի՞նչ գործ ունի, կանգնի քաղաքական ղեկավարությանն ասի՝ սխալ եք, ո՞վ է նա, բայց ինչ եղավ, նրան քաղաքական ուժերը պաշտպանեցին, երկրում եղավ հեղաշրջում։ Շփվել եմ Վագզեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ. շատ վատ համակարգ են ստեղծել, ստրկացրել էին հասարակությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում: