«Տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և հիվանդների նկատմամբ խտրականության նվազեցմանն ուղղված ջանքերը Հայաստանում» թեմայով քննարկումն՝ ուղիղ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Մեդիա կենտրոնում»քննարկում է կազմակերպվել «Տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և հիվանդների նկատմամբ խտրականության նվազեցմանն ուղղված ջանքերը Հայաստանում» թեմայով:

Բանախոսներն են՝

Անահիտ Հարությունյան՝ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ,

Լյուբով Նիկոլայան՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական, ԱՆ գլխավոր ֆտիզիատոր:

Մամլո ասուլիսի ընթացքում կներկայացվի Հայաստանում ՏԲ հիվանդության հետ առնչություն ունեցող վիճակագրությունը, հիվանդակենտրոն մոդելի ներդրման փորձը, ֆինանսավորման աղբյուրները, 240 հիվանդների շրջանում կատարված կարիքների գնահատման արդյունքները, ինչպես նաև ՏԲ հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանն ուղղված միջոցառումների բնութագիրը։ «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը Հայաստանում զբաղվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ և հեպատիտ հիվանդությունների կանխարգելման և բուժման հասանելիության ապահովման հարցերով: Կազմակերպությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ, Գլոբալ հիմնադրամի TB-REP տարածաշրջանային ծրագրի ֆինանսավորմամբ, իրականացնում է «Փոփոխություններն հնարավոր են։ Գործենք հիմա» նախագիծը, որի գործողությունները ըստ տարիների եղել են տարբեր՝ ելնելով դրված նպատակների և ակնկալվող արդյունքների սահմանումներից:

Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային այս ծրագիրը ուղղված է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում առողջապահական համակարգերի հզորացմանը՝ տուբերկուլոզի (ՏԲ) և դեղակայուն ՏԲ-ի արդյունավետ վերահսկման նպատակով։ Սույն նախագծի շրջանակներում իրականացվել են գործողություններ, որոնք ուղղված են եղել ՏԲ կաբինետների բժիշկների և ՏԲ-ով հիվանդների շրջանում որակական հարցումների անցկացմանը, վերջին տարիների ազգային և միջազգային հաշվետվությունների և առկա գրականության ուսումնասիրմանը, դրա հիման վրա ադվոկացիոն ռազմավարության մշակմանը, ինչպես նաև բնակչության շրջանում տուբերկուլոզի (ՏԲ) վաղ հայտնաբերմանը, հիվանդների նկատմամբ խարանի և խտրականության դրսևորումների վերացմանը, խնդրի մասին նպատակային համայնքներում իրազեկության բարձրացմանը: Բոլոր գործողությունները իրականացվել են ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ (ԱՀԿ)։