Բայրաքթարը օդից չի ծնվել․ 2 օրում ռազմարդյունաբերություն չես ստանա, պետք է ուժեղ կրթական բազա. Արեգ Դանագուլյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.05.2026 | 10:06
Ադրբեջանով այսօր հացակատիկ կուղարկվի Հայաստան
15.05.2026 | 09:58
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
15.05.2026 | 09:44
Ոստիկանները կասեցրել են ասիական հանցավոր խմբի գործունեությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
Բոլորը

Զինված ուժերի բարեփոխումների, գիտության և դրա ֆինանսավորման մասին զրուցել ենք  Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի հետ։

— Պարոն Դանագուլյան, կառավարության ծրագրի համաձայն անցում է կատարվում պրոֆեսիոնալ բանակի, պետք է կրճատվեն ժամկետային ծառայության ժամկետները։ Ո՞րն է Ձեր կարծիքը։

— Ես բանակային ադմինիստրատիվ հարցերի մասին կարծիք չունեմ, դրա մասնագետը չեմ։ Կարծում եմ՝ գուցե երկարաժամկետ առումով մի կարևոր թեմա, որ պետք է հաշվի առնվի, սպայական անձնակազմի կրթության որակն է։ Այսինքն՝ շատ կարևոր է, որ եթե մենք հավակնում ենք ունենալ բարձրտեխնոլոգիական, զարգացած ու ժամանակակից բանակ, ապա մեզ պետք է լավ կրթված սպայական անձնակազմ։ Ու լավ կրթված ասելով՝ նկատի ունեմ՝ դասական, քաղաքացիական իմաստով, այսինքն սպաները պետք է իմանան մաթեմատիկա, ֆիզիկա, ինժեներական դիսցիպլինաներ և այլն։

Ինչու․ որովհետև եթե դու ունես տեխնոլոգիական բանակ, սպաները բանեցնում են սիստեմներ՝ Սու-30ՍՄ, ժամանակակից գերճշգրիտ հրետանի և այլն, նրանք պետք է այդ սիստեմները լավ հասկանան։

— Կառավարության ծրագրում նշվում է հետևյալը․ զինված ուժերում արհեսատական բանականությամբ օժտված համակարգերի կիրառում, ռազմարդյունաբերության գիտահետազոտության զարգացում։ Հայաստանը որքանո՞վ է ունակ մարսել սա։

— Միգուցե ինչ-որ միտք կա դրա հետևը, բայց այսօրվա դրությամբ ամենուրեք ուզում են արհեստական բանականություն մտցնել։ Պետք է հասկանալ, թե ինչ պրոբլեմ են իրենք փորձում լուծել։ Ու հասկանալ՝ արդյո՞ք ԱԲ-ն այդտեղ կօգնի, թե ոչ։ Մեկ ուրիշ հարց է, թե հայկական ռազմարդյունաբերությունը և ԲՏ ռազմարդյունաբերությունը։

Մի բան պետք է հասկանալ, որ սրանք 2 օրում հնարավոր չէ անել։ Լուրջ առաջընթաց, օրինակ այնպիսի առաջընթաց, ինչպիսին տեսնում ենք Թուրքիայում, պետք է իսկապես շատ ուժեղ կրթական բազա երկրում։ Բայրաքթարը ուղղակի օդից չի ծնվել։ Բայրաքթարը բավական լավ կրթական համակարգի և ուժեղ ինժեներական և գիտական կադրերի արդյունք է։ Իսկ դրա համար երկար ժամանակ է պահանջվում։

Եթե հիշում եք, այս խոսակցությունները դեռ 2016 թվականին սկսվեցին՝ Ապրիլյան պատերազմից հետո։ Եվ այդ ամբողջը բարեհաջող մոռացվեց։ Ու գիտության և, ամենակարևորը, կրթության մեջ ինչ-որ մեծ փոփոխություն, բարելավումներ առանձնապես չարվեցին հինգ տարվա ընթացքում։ Հիմա էլի սա քննարկում ենք, ու ես շատ հույս ունեմ, որ այս անգամ սրան ավելի լուրջ կմոտենանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան