Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը

Լուրեր

11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:11
ՔՊ-ական պատգամավորը կիսատ թողեց հարցազրույցը` լսելով Աղազարյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:02
ՔՊ-ն բաժանվում է խմբերի․ Հակոբ Ասլանյանի պահանջը կարևոր է՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվել Աղազարյանի հեռացման շուրջ. Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:52
«Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել»․ ԲՏԱՆ խոսնակը՝ աղմկահարույց նամակագրության մասին
11.12.2024 | 18:44
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել, հետո ջնջել դրանցից մեկը
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
11.12.2024 | 17:32
Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը
Բոլորը

Համակարգչային խաղերի շուկան 2022թ-ին գնահատվել է ռեկորդային` 188 մլրդ դոլար, իսկ առաջիկա հինգ տարում այն կարող է հասնել մինչև 340 մլրդ դոլարի: Աճել է խաղացողների թիվն ամբողջ աշխարհում, նրանք ավելի շատ գումարներ են ծախսում խաղերի վրա՝ թե գնումների, թե խաղային պրոցեսի ընթացքում ծախսերի տեսքով: Խաղային համակարգիչները դառնում են ավելի ու ավելի հզոր, խաղերը՝ ավելի մեծ, բարդ՝ ընդհուպ մոտենալով ու գերազանցելով կինոյին: Խոշոր խաղերի արտադրության վրա տարիներով աշխատում են հարյուրավոր ու անգամ հազարավոր մարդիկ, իսկ մարքեթինգի կանոնները, ինչպես նաև շուկայի հագեցվածությունը պահանջում են ավելի մեծ ներդրումներ օգտատերերի ուշադրությունը գրավելու համար: Որպես արդյունք, խոշոր խաղերի արտադրական ու մարքեթինգային բյուջեն գերազանցում է խոշոր հոլիվուդյան բլոկբաստերներինը: Վերջին տասնամյակում զգալիորեն աճել է 50 մլն դոլարից ավելի արտադրական բյուջե ունեցող խաղերի թիվը,  մենք կպատմենք վեց ամենաթանկարժեք խաղերի մասին:

  1. Marvel’s Avengers
Կադր Marvel’s Avengers խաղից, Crystal Dynamics

Ընդհանուր ծախսեր՝ 170 մլն դոլար, գնաճը հաշվի առնելով՝ ավելի քան 200 մլն դոլար:

Հաշվի առնելով Marvel-ի կինոկոմիքսների նախկին ֆինանսական հաջողությունները՝ այնքան էլ վատ գաղափար չէր դրանց պոպուլյարության թեժ ժամանակներում խաղ ստեղծելը, որում խաղացողը կկարողանար կառավարել իր սիրելի հերոսներին: Սակայն Crystal Dynamics ստուդիայի ստեղծած խաղը իսկական աղետ էր. ոչ միայն որովհետև խաղում կինոկոմիքսների հերոսները լրիվ այլ արտաքին ունեն (անհայտ պատճառներով, ֆիլմերում մասնակցած հոլիվուդյան աստղերը հրաժարվել են տրամադրել իրենց դեմքերը), այլև անօգնական ու ակնհայտ թույլ սյուժեի, ոչ բազմազան, միապաղաղ խաղային պրոցեսի ու խաղային աշխարհի աղքատության պատճառով: Անհասկանալի է, թե ուր են գնացել ծախսված հսկայական միջոցները, սակայն  Marvel’s Avengers խաղալը  ձանձրալի է ու անհետաքրքիր: Այստեղ չկան բարդ դրամատուրգիական լուծումներ, չկան հետաքրքիր շրջադարձներ, չկա տպավորիչ էքշն: Տպավորություն է, որ միակ նպատակը եղել է ֆիլմերի հաջողության հաշվին լրացուցիչ գումար աշխատելը։ Չնայած խաղի վաճառքների մասին բաց տեղեկություններ չկան (ինչն ինքնին շատ բան է ասում), մասնագետների ու խաղացողների գնահատականները հուշում են, որ պատկերը, արժանիորեն, տխուր է։ 

  1. Star Wars: The Old Republic
Կադր Star Wars: The Old Republic խաղից, BioWare

Ընդհանուր ծախսեր` ավելի քան 200 մլն դոլար:

13 տարի առաջ BioWare ստուդիան արեց գրեթե անհնարինը` ջնջելով միայնակ խաղացողով դերային խաղի ու բազմօգտատեր օնլայն դերային խաղերի միջև սահմանները՝ «Աստղային պատերազմների» աշխարհն առավելագույն մոտեցնելով խաղացողին։ 200 մլն դոլար բյուջեն լրիվ բավարար էր բազմաճյուղ ու հագեցած խաղային աշխարհի ու սյուժեների կառուցման համար տաղանդավոր մարդկանց կողմից, ովքեր հրաշալի հասկանում էին, որ անգամ բազմօգտատեր օնլայն խաղերում, որտեղ ստիպված ես փոխազդել իրական աշխարհի տարբեր ծայրերում ապրող իրական մարդկանց հետ, կարևորը լավ պատմությունն է` համալրված այնպիսի ազատությամբ, ինչպիսին ընդհանրապես կարող է տալ դերային համակարգչային խաղը։ 

Շնորհիվ բովանդակության առատության, որ կարելի է գտնել խաղում, Նոր Հանրապետությունում հնարավոր է ամիսներ անցկացնել` ամեն անգամ նոր բաներ գտնելով։ Star Wars: The Old Republic-ն արդարացնում է իր վրա ծախսված միջոցները։ 

  1. Red Dead Redemption 2
Կադր Red Dead Redemption 2 խաղից, Rockstar Games

Ընդհանուր ծախսեր՝ 170-ից 240 մլն դոլար:

Անգլիական Rockstar Games ստուդիայում աշխատում են խաղային աշխարհի իսկական նվիրյալներ, ովքեր ոչ միայն հարգում են խաղացողներին, այլև հարգում են իրենք իրենց՝ հասցնելով սեփական պրոդուկտը կատարելության, հղկելով այնքան, որ արդյունքը գերազանցի բոլոր սպասումները: Առաջին Red Dead Redemption խաղը իսկական բացահայտում էր ստուդիայի խաղերի երկրպագուների համար: Նրանք սովորել էին, որ Rockstar-ի խաղերը (օրինակ, Grand Theft Auto խաղային շարքը) իրոնիկ, ծայրահեղ ցինիզմով լցված զվարճանք են, իսկ Red Dead Redemption-ը մռայլ պատմություն էր հոլիվուդյան վեսթերնների ոճում: Երկրորդ խաղը այս մոտեցումը բազմապատկեց հազարով. հսկայական, մանրակրկիտ մշակված բաց աշխարհ իր բնակավայրերով ու բնակիչներով, որոնցից յուրաքանչյուր ապրում է իր վիրտուալ կյանքով, փոխազդում մյուս վիրտուալ կերպարների ու գլխավոր հերոսի հետ: Բարդ մարդկային փոխհարաբերություններ կերպարների միջև, ու, ամենակարևորը, ծայրահեղ կինեմատոգրաֆիկ, խորը ու տպավորիչ պատմություն Վայրի արևմուտքում գոյատևելու ցանկություն ունեցող հանցագործների խմբի մասին: Այս խաղում առկա են մարդկային բոլոր էմոցիաները, մարդկային բոլոր առաքինություններն ու մեղքերը, իսկ խաղացողը, կառավարելով գլխավոր հերոսին, կարծես նրա հետ վերապրում է այդ ամենը:  

  1. Grand Theft Auto V
Կադր Grand Theft Auto V խաղից, Rockstar Games

Արտադրական ծախսեր՝ 137,5 մլն դոլար, մարքեթինգային ծախսեր՝ 69–109,3 մլն դոլար, ընդհանուր ծախսեր՝ 206,5–246,8 մլն դոլար:

Գնաճը հաշվի առնելով՝ Grand Theft Auto V խաղի արժեքը կազմել է 270–323 մլն դոլար: Այս շարքի խաղերը միշտ բարձր են գնահատվել թե մասնագետների, ու թե խաղացողների կողմից: Սակայն, չնայած լեգենդար խաղային սերիայի հռչակին, ոչ ոք չէր կանխատեսում, որ հինգերորդ մասը կվերածվի համաշխարհային մշակութային ֆենոմենի՝ իր գոյության 11 տարիների ընթացքում աշխատելով ավելի քան 8.5 մլրդ դոլար: Երրորդ մասից սկսած՝ GTA շարքի արտադրությամբ զբաղվող Rockstar Games ստուդիան սկսեց մեծ ուշադրություն դարձնել խաղի սցենարին ու կինեմատոգրաֆիկ լինելուն. այստեղ դուք ոչ թե ուղղակի հանցագործ եք, ով վազում է մեկ  հանձնարարությունից մյուսը, այլ բարդ դրամատուրգիական կերպար, որը փոխազդում է ոչ պակաս բարդ կերպարների հետ՝ մեկ ընդհանուր բաց աշխարհում ծավալվող պատմության կոնտեքստում:

Հինգերորդ մասը այս ամենը հասցրեց ուղղակի անհասանելի բարձունքների. ահռելի մեծ քաղաք, երեք տարբեր կերպար, որոնցով կարող եք խաղալ, տասնյակ հետաքրքրություններ ու միմյանց հետ փոխկապակցված սյուժետային գծեր իրենց կերպարներով, գրեթե լիակատար ազատություն՝ անելու ինչ կցանկանաք: Դրան գումարվեց հիանալի հղկված բազմօգտատեր ռեժիմը, որի շնորհիվ GTA V-ը դարձավ եկամուտի հավերժական աղբյուր: Այցելեք Երևանի ցանկացած համակարգչային խաղերի սրահ. մշտական ֆուտբոլի հետ միասին անպայման կտեսնեք նաև այս լեգենդար խաղը:    

  1. Cyberpunk 2077
Կադր Cyberpunk 2077 խաղից, CD Projekt Red

Ընդհանուր ծախսեր` 442 մլն դոլար, գնաճը հաշվի առնելով` 497 մլն դոլար 

Լեհական CD Projekt Red ստուդիան ստիպված չէր լինի գրեթե կես միլիարդ դոլար ծախսել իր մասշտաբային դերային խաղի վրա, եթե 2020թ-ին թողարկված տարբերակը բազում խնդիրներ չունենար։ Այո, դա մեծ խաղային աշխարհ էր կիբերպանկյան միջավայրում` բազում սյուժետային գծերով, ոչ գծային պատմությամբ ու կոլորիտային կերպարներով, սակայն այն ավելի շատ առաջին դեմքից շութեր էր, քան դերային խաղ, որի էլեմենտները, չնայած առկա էին, բայց բավարար խորը ու բազմազան չէին ունիկալ խաղային փորձի համար։ Բացի այդ, ութերորդ սերնդի խաղային սարքերի վրա Cyberpunk 2077-ը վատ էր աշխատում, ուներ բազում խոտաններ։ Արդյունքում խաղացողներն ու քննադատների մի մասը դժգոհ էին, ինչն էլ ստիպեց ստուդիային լրացուցիչ միջոցներ ներդնել ու 2023-ին թողարկել վերափոխված տարբերակն ու խաղային հավելումը` տալով խաղացողներին այն, ինչ խոստացել էր։ Համարյա։ 

  1. Star Citizen 
Կադր Star Citizen խաղից, Cloud Imperium Games

Արտադրական ծախսեր` 656 մլն դոլար (այս պահին):

Խաղային արդյունաբերության վետերան Քրիս Ռոբերթսը 12 տարի առաջ սկսեց նախագիծ, որի տակից դուրս չի գալիս մինչ օրս ու որի արտադրության ավարտը անգամ հորիզոնում չի երևում։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ նախագիծը արդեն իսկ կլանել է ավելի քան 1 մլրդ դոլար։ 

Ամենազավեշտալին այստեղ այն է, որ երկար տարիներ նախագիծը մշակվում էր երկրպագուների փողերով ու նրանց հանգանակություններով։ Կատակ բան չի. Ռոբերթսը խոստանում էր, որ Star Citizen-ը լինելու է ամենամասշտաբային ու մեծ տիեզերական սիմուլյատորը, որում խաղացողները բառի բուն իմաստով ապրելու են։ Ոչ թե միայն խաղալու են, ճամփորդելու, մասնակցելու առաքելությունների, այլ ապրելու են` օգտվելով խաղի հսկայական վիրտուալ միջավայրի տված ազատությունից։

Այս պահին պատրաստ են խաղի թեև տպավորիչ, բայց հատվածներ, իսկ ամբողջական պատկերը չի նշմարվում։ Չնայած դրան, ներդրողները, այդ թվում` խոշոր ընկերություններ, շարունակում են գումարներ ներդնել նախագծում։ Կամ Ռոբերթսը <կախարդ> է, կամ հանճարեղ խաբեբա, կամ էլ Star Citizen-ն իրոք կարող է դառնալ բոլոր ժամանակների մեծագույն խաղը։ Ժամանակը ցույց կտա։ 

 

Արման Գասպարյան