Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
Բոլորը

«Պառակտվածությունը մեզ վրա դառը հետքեր է թողնելու, այսօր անձնական հաշիվները պետք է դնել մի կողմ ու երկրի մասին մտածել: Բացի այդ, մեր այս փոքր երկրի համար այսքան մեծ թվով կուսակցություններն իսկական չարիք են դարձել»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Նա հարցնում է՝ երկար տարիներ երազել ենք անկախության մասին, որպեսզի հիմա կորցնե՞նք այն. «Մենք ո՛չ կառուցողական ընդդիմություն ունենք, ո՛չ իշխանություն, այսօր մենք բարոյապես ախտահարված ենք»:

Հաղթանակ Շահումյանը, որը երկար տարիներ եղել է Երևանի գլխավոր նկարիչ, մտահոգված է նաև մայրաքաղաքի կառավարման խնդիրներով. «Երևանը չունի գլխավոր ճարտարապետ, դա աբսուրդ է, մշակութային միջավայրը քաղաքից ոչնչացվում է»:

Ինչ վերաբերում է կերպարվեստի բնագավառին, մեր զրուցակիցը կարծում է, որ այն հիմա բարձիթողի վիճակում է։

«30 տարի շարունակ Մշակույթի նախարարության մասնակցությունը կերպարվեստի զարգացման գործում չեմ տեսել: Այդ կառույցը կարող էր գոնե մի ցուցահանդես անել, ընտրել նկարիչների լավագույն գործերն ու հարստացնել պատկերասրահները, բայց այդ կտավները մնում են նկուղում: Ինձ մտահոգում է նաև մշակույթի, կրթության, գիտության, սպորտի բնագավառների միավորումը մեկ նախարարության մեջ: Այդ բազմաֆունկցիոնալ կառույցը չի կարող իրեն արդարացնել»,- ասում է նա:

Հաղթանակ Շահումյանն անդրադառնում է նաև ստեղծագործական միությունների, այդ թվում՝ Հայաստանի նկարիչների միության շենքի պետականացման հարցին․ «Կառավարությունից ասում են՝ պետականացնում ենք, որպեսզի դրանք անձեռնմխելի լինեն: Բայց ես վստահ եմ, որ միության տարածքները վաճառողներին կարելի է մեր երկրում գործող օրենքներով պատժել, շենքը, տարածքը պետականացնելու կարիք չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան