«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
Քաղաքականություն
05.05.2024 | 18:27Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ։
Նշենք, որ երթը մեկնարկել է Կիրանց գյուղից:
Շարժմանը միացածները անցել են Սարիգյուղով, Իջևանով և գիշերել Հաղարծինի վանքի մոտ, այնուհետև քայլել Դիլիջանով։
Նախատեսվում է, որ շարժման անդամները Երևանում կլինեն մայիսի 9-ին։