Արարատի ոստիկանները մի ողջ զինանոց են հայտնաբերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Օգոստոսի 20-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ Փոքր Վեդիում կրակել է ապօրինի պահվող հրազենից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացավ բաժին` բերելով ինքնաձիգ ու դատարկ պահունակ: Ըստ նրա, փորձարկելու նպատակով, Արցախյան վերջին պատերազմի օրերին բերած ինքնաձիգից մի քանի անգամ օդ էր կրակել Փոքր Վեդի գյուղի հարակից դաշտում:

Օգոստոսի 22-ին երիտասարդի բնակության վայրում` Լուսառատ գյուղում, կատարվեց խուզարկություն: Տանն ու օժանդակ կառույցներում Արարատի ոստիկանները հայտնաբերեցին մի ողջ զինանոց, մասնավորապես` տարատեսակ չորս հրացան, երկու նռնակ ու երկու պայթուցիչ, սվին-դանակ ու երկու զրահաբաճկոն, արկղերով փամփուշտներ, դատարկ ու լիցքավորված փամփշտակալներ, ընդհանուր՝ շուրջ հինգուկես հազար փամփուշտ:

Ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ երիտասարդի հայրը հայտնել է, որ դրանք ինքն էր բերել վերջին պատերազմի ժամանակ:
62-ամյա հայրը ձերբակալվել է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ԵԿՄ ՀԿ Արարատի տարածքային ստորաբաժանման նախագահը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։