Հայաստանում կգործի սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգ

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը սննդի անվտանգության, անասնաբուժական ծառայությունների և բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման մեթոդաբանության և համակարգի մշակման գործում» ծրագրի շրջանակում ս/թ մարտի 14-ին Երևանում կայացավ «Սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման» վերաբերյալ աշխատաժողով։  Այս մասին հայտնում են ՍԱՊԾ լրատվական ծառայությունից։ 

Հաշվի առնելով սպառողների շահերը և շուկայում սպառման համար անվտանգ սննդամթերք մատակարարելու առաջնային անհրաժեշտությունը՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում ներկայումս տեղի ունեցող բարեփոխումների կարևոր ուղղություն է սննդի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրումը:

Դրա առանձնահատկություններն ու հեռանկարներն են ներկայացվել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովում, որին մասնակցել են ինչպես տնտեսավարողներ, այնպես էլ միջազգային և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի վերամշակման ոլորտում ներգրավված կազմակերպությունների ռեյթինգավորում կկիրառվի առաջին անգամ՝ ՊԳԿ-ի աջակցությամբ և միջազգային փորձագետների ներգրավմամբ, սպառողներին տալով շուկայի բազմազանության մեջ կողմնորոշվելու նոր հնարավորություն։ Բազմաթիվ են դեպքերը, երբ սննդի անվտանգության տարբեր համակարգեր ունեցող տնտեսավարողների նկատմամբ գործում են միևնույն մոտեցումները, չկա որևէ դասակարգում, իսկ սպառողն ընդհանրապես տեղյակ չէ այդ կազմակերպություններում գործող սննդամթերքի անվտանգության համակարգերից։

Աշխատաժողովի նպատակն է բարձրացնել սննդի օպերատորների ռեյթինգավորման համակարգի մասին իրազեկվածության մակարդակը, ներկայացնել և քննարկել դրա առավելությունները, առկա խոչընդոտներն ու մարտահրավերները, ինչպես նաև խթանել մրցակցությունը տնտեսվարողների միջև։

«Երևանում անցկացվող աշխատաժողովը կարևոր միջոցառում է, և այն  ՍԱՊԾ-ին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու շահագրգիռ կողմերին և սննդի շղթայի օպերատորներին ռեյտինգավորման համակարգի ներդրման նախաձեռնութունը», – ասել է Մերի Քեննին, ՊԳԿ սննդի անվտանգության և սպառողների պաշտպանության պատասխանատուն:

Ներկայացնելով կազմակերպությունների ռեյթինգավորման չափորոշիչներն ու հաշվարկման մեթոդաբանությունը՝ Ծառայության խորհրդատվության և տվյալների վերլուծության բաժնի պետ Դիանա Միրզոյանը, որպես առաջնային քայլ, խոսել է օրենսդրական անհրաժեշտ բազայի ձևավորման և սննդի շղթայի օպերատորների համատարած հաշվառում կատարելու մասին: 

Ծառայությունն արդեն ունի ռեյթինգավորման հայեցակարգը, մեթոդաբանությունը, իրականացրել է ռեյթինգավորման համակարգի ներդրման պիլոտային ծրագիր, և այս աշխատաժողովը ևս մեկ հնարավորություն էր Հայաստանում գործող դասակարգման մոդելների փոփոխության վերաբերյալ առաջարկություններ լսելու և ՍԱՊԾ պլանները հստակեցնելու համար: