Մի ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցվել լատինատառ գրությունների համար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համացանցում լատինատառ գրություններ գրելու մոտեցումը շարունակվում է, ինչը մտահոգության տեղիք է տալիս: «Հայերենի գրավոր դրսևորման ձևը մեսրոպյան այբուբենն է, լատինատառ գրությունները պետությունը պետք է անտեսի»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

«Երբ ուսուցիչը լատինատառ է գրում, նրա շրջապատը պետք է ասի, որ դա պատշաճ վերաբերմունք չէ հայերենի նկատմամբ: Լատինատառ գրառումները «վթարային» իրավիճակ են ստեղծում, կարդալ և հասկանալ հնարավոր չէ»,- նշեց Լեզվի կոմիտեի նախագահը:

Նա նկատեց, որ այդ առումով վիճակը թեև դեռևս գոհացուցիչ չէ, բայց բավականին փոխվել է, ֆեյսբուքյան խմբեր կան, որոնք օտար տառերով հայերեն գրություններ տեղադրելու արգելք ունեն: «Հասարակությունն՝ ինքը, պետք է շտկի իրավիճակը և պետք է անհանդուրժող լինել լատինատառ գրառումների նկատմամբ», -ասաց Գյուրջինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մի ընկերության դեմ վարչական վարույթ է հարուցվել քաղաքացիներին լատինատառ գրություններ ուղարկելու համար, և հավելեց, որ եթե դատը շահեն, դա լավ օրինակ կլինի, որպեսզի բանկերը և այլ հաստատություններ լատինատառ գրություններ չուղարկեն քաղաքացիներին:

Մանրամասները՝ տեսանյութում: