Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

Գերմանիայի թուրքական համայնքին պատկանող մզկիթների վրա օրերս կատարված հարձակումների պատճառով Թուրքիան բողոքի նոտա է հղել Գերմանիային. տեղեկացնում է EH-ն:

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարթին Էրդմանը հրավիրվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ էլ նրան հանձնվել է նոտան և փոխանցվել թուրքական կողմի մտահոգությունները: Գերմանիայի իշխանություններից պահանջվել է հայտնաբերել մզկիթների վրա հարձակված անձնանց և պատասխանատվության ենթարկել:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը։ Ըստ նրա՝ Գերմանիայում բնակվող թուրքերը վերջին շրջանում ավելի հաճախակի են ենթարկվում հարձակումների։ Թուրք պաշտոնյան  այդ հարձակումները որակել է խտրականության հողի վրա իրականացված գործողությունններ։

Հիշեցնենք, որ հարձակումները իրականացվել են Գերմանիայի Բեռլին   Լաուֆֆեն ամ Նեկար  քաղաքներում։  Հարձակումն իրականացնողները մզկիթների ուղղությամբ նետել են մոլոտովյան կոկտեյլներ:

Լաուֆֆեն ամ Նեկարում իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները։ Իսկ Բեռլինում իրականացված հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել։