Սաշիկ Սարգսյանը ինչու է 19 մլն դոլար փոխանցել պետությանը, հեղափոխությա՞նն էր աջակցում. Լենա Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

«Մի հարց անպատասխան է մնացել, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք ընդդիմության նկատմամբ և հարկ եմ համարում պատասխանել Ալեքսանդր Սարգսյանի 50 տոկոսների մասին»,- ԱԺ նիստում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

«Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի պետական բյուջե է փոխանցել 3 մլրդ 165 մլն դրամ։ Ինչպես նաև հայրենիքի պաշտպանության համար սպառազինություններ ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19 մլն ԱՄն դոլար…

Հիմա կասեք՝ մարդը նվիրաբերել է հանուն հայրենիքի պաշտպանության։ Լավ, իսկ ինչո՞ւ է նվիրաբերել հեղափոխությունից հետո։ Կարո՞ղ է ուզում էր աջակցել հեղափոխությանը, դրա համար որոշեց հենց 2019 թվականին պետությանը նվիրաբերել 19 մլն ԱՄՆ դոլար։

Հիմա գուցե, ժողովրդական լեզվով ասած, 50-50 տոկոսները իրավական լեզվով հարկային պարտականությունների չկատարումն էր ընդամենը։ Կամ «Երևան» հիմնադրամի 3․7 մլն դոլարի վնասը լիովին փոխհատուցվել է ՀՀ բյուջե։ Ինչպես հիշում ենք, այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր այսօր արդեն պատգամավոր Տարոն Մարգարյանը։

«Հիմնադրամը վատնել է այդ գումարի մի մասը, մյուս մասը վատնվել է անարդյունավետ, երրորդ մասը ծախսվել է աննպատակ»,- սա մեջբերում էր պարոն Վանեցյանի խոսքերից, ով այն ժամանակ ԱԱԾ տնօրենն էր»,- նշեց Նազարյանը։

Նա հավելեց, որ 2018-2020 թվականների ընթացքում քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի էին, վերականգնվել է ՀՀ-ին պատճառված 54,4 մլրդ դրամի վնաս։ 2009-2017 թվականներին, վերականգնվել է մոտ 21 մլրդ դրամ։ Այսինքն՝ երեք տարիների ընթացքում վերականգնվել է 2,6 անգամ ավելի շատ վնաս, քան դրան նախորդած 9 տարիների ընթացքում։

«Եթե հնարավոր լիներ ապացուցել նախկինում եղած տնտեսական, քաղաքական, ընտրական, դատական համակարգերի զավթումը, հեղափոխություն չէր լինի։ Եթե հնարավոր լիներ ինստիտուցիոնալ ճանապարհներով ապացուցել, արձանագրել, որ նախորդ իշխող ուժը զավթել է պետության բոլոր կենսական համակարգերը, չէր լինի հեղափոխություն, կլիներ իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով, ինչպես բոլոր ժողովրդավար երկրներում։ Իսկ թե ուր են մնացած քրեական գործերը, ես էլ եմ այդ հարցը տալու, երբ ՀՀ գլխավոր դատախազը կգա խորհրդարան՝ Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կատարման զեկույցը ներկայացնելու համար։

Ինչևէ, օգտվելով առիթից, նորից եմ հիշեցնում վարչապետի՝ հունիսի 21-ին արված կառուցողական առաջարկը՝ բանակցել պետության հետ՝ գողացվածը վերադարձնելու համար»,- ընդգծեց  Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: